Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրակոցներ Քիշնևի օդանավակայանում. ուղևորները տարհանվել են

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւի օդանավակայանում ուղեւորներից մեկը կրակ է բացել։ Այս մասին հայտնում է NewsMaker-ը։ Խոսքը օտարերկրացու մասին է, ում արգելել են մուտք գործել Մոլդովա։ Ոստիկանության…

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւի օդանավակայանում ուղեւորներից մեկը կրակ է բացել։ Այս մասին հայտնում է NewsMaker-ը։

 

Խոսքը օտարերկրացու մասին է, ում արգելել են մուտք գործել Մոլդովա։

 

Ոստիկանության գլխավոր տեսչության կապի բաժնի պետ Դայանա Ֆետկոն հաստատել է օդանավակայանում կրակոցների մասին տեղեկությունը։ լրատվականը գրում է նաեւ, որ, չհաստատված տեղեկությունների համաձայն, կրակոցների հետեւանքով վիրավորվել է սահմանապահ ոստիկանության աշխատակից։

 

Օդանավակայանից մարդիկ տարհանվել են: Չհաստատված տեղեկությունների համաձայն անվտանգության աշխատակիցը սպանվել  է սեփական ատրճանակով, որը նրանից խլել է հարձակվողը։

 

Միաժամանակ տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ կրակողն արդեն կալանավորվել է։ Մոլդովայի ՆԳՆ-ն հաստատում է հանցագործի ձերբակալության մասին տեղեկությունը: Ձերբակալության ժամանակ հարձակվողը վիրավորվել է։

 

Հավելենք, որ այս պահի առկա տեղեկություններով կա 2 զոհ, որոնցից մեկը սահմանապահ է:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250