Մակրոնը ճգնաժամային շտաբի նիստ կանցկացնի
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր միջգերատեսչական ճգնաժամային խմբի նիստ կանցկացնի, որը ստեղծվել է զանգվածային անկարգությունների կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով Ելիսեյան պալատի աղբյուրներին։
Նշվում է, որ հնարավոր է` Մակրոնը ստիպված ընդհատել իր բրյուսելյան այցը, որպեսզի հասցնի ճգնաժամային շտաբի հանդիպմանը:
Հիշեցնենք` հունիսի 27-ի առավոտյան ոստիկանները Նանտերում՝ Փարիզից արևմուտք գտնվող արվարձանում, ստուգման ժամանակ սպանել են 17-ամյա դեռահասի, որը, ըստ ոստիկանների տեղեկությունների, հրաժարվել է կատարել իրենց պահանջները: Դրանից հետո Ֆրանսիայի մի շարք քաղաքներում անկարգություններ են սկսվել, որոնք շարունակվում են արդեն մի քանի օր: Մի շարք քաղաքներում ոստիկանական հատուկջոկատայիններ են տեղակայվել, գործի են դրվել ուղղաթիռներ և զրահատեխնիկա։
Նմանատիպ հոդվածներ
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները։ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նիստին...
Ինչու Իսրայելն Ուկրաինային «Երկաթե գմբեթ» համակարգ չի տալիս․ Նեթանյահուի պատասխանը
Իսրայելը «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը կամ այլ զինատեսակներ չի տալիս Ուկրաինայի այն մտավախություններ...
«1 տոննա ծիրանի դիմաց գյուղացին ստացել է ընդամենը 30 000 դրամ». ԱԺ պատգամավոր
«1 տոննա ծիրանի դիմաց գյուղացին ստացել է ընդամենը 30 000 դրամ»։ Այս մասին հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավո...
Մեր սպասելիքները ոստիկանությունից անհամեմատ ավելի մեծ են, քան ներկայիս արդյունքները. Խաչատրյան
«Հունիսի 24-ի գիշերը Պարեկային ոստիկանության ծառայողները քաղաքացու ահազանգի հիման վրա մուտք են գործել ԲԱՂՐԱՄՅԱՆ 3 հասցեո...