Մեր սպասելիքները ոստիկանությունից անհամեմատ ավելի մեծ են, քան ներկայիս արդյունքները. Խաչատրյան
«Հունիսի 24-ի գիշերը Պարեկային ոստիկանության ծառայողները քաղաքացու ահազանգի հիման վրա մուտք են գործել ԲԱՂՐԱՄՅԱՆ 3 հասցեում գտնվող BAN ակումբ, որտեղ հայտնաբերել են էլեկտրոնային կշեռքով թմրանյութի կշռման փաստ, 21-ամյա աղջկա մոտ՝ մեթադոն տեսակի թմրանյութ և թմրանյութի շրջանառության այլ դրվագներ»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ նշելով, որ անհերքելի ճշմարտություն է՝ ոստիկանությունը հրատապ ռեժիմով պետք է ահռելի ծավալով միջոցառումներ իրականացնի թմրանյութերի ապօրինի շրջանառությունը նախականխելու, կանխարգելելու և բացահայտելու ուղղությամբ։
«Անհերքելի փաստ է նաեւ, որ մեր սպասելիքները ոստիկանությունից անհամեմատ ավելի մեծ են, քան ներկայիս արդյունքները։ Յուրաքանչյուր ծնող իր հերթին պարտավոր է տեղեկացված լինել, թե, օրինակ, իր դուստրը գիշերվա ժամը 4-ին որտեղ է և ինչով է զբաղված։
Ոստիկանությանը հորդորում եմ նման բացահայտումներով հրապարակել հասարակական օբյեկտների անունները։ Հանրությունն էլ պետք է իրազեկված լինի, թե դեպքը որտեղ է տեղի ունեցել, որ հանրային օբյեկտներում ինչ ռիսկեր կան»,- հորդորել է Խաչատրյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Բաղրամյան պողոտայի ակումբներից մեկը մեկնած օպերատիվ խումբը նկատել էր կասկածելի վարքագծով երիտասարդների, սենյակներից մեկից լսվել էին բարձր ձայներ: Ներս մտնելով՝ իրավապահները հայտնաբերել էին երիտասարդների, որոնց մոտ թմրանյութի նմանվող զանգված էր եղել, որը կշռել էին ոսկերչական կշեռքով: Թմրամիջոց էր եղել նաև երիտասարդներից մեկի ձեռքի թերմոսի մեջ:
Թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ակումբից ձերբակալվել ու բաժին էր տեղափոխվել 36 երիտասարդ, այդ թվում՝ ՀՀ և ՌԴ քաղաքացիներ: Նրանց թվում եղած 21-ամյա մի աղջկա ներքնազգեստի մեջ ևս մեծ քանակությամբ թմրամիջոց էր եղել:
36 հոգուց մի քանիսը կալանավորվել են, այդ թվում՝ ակումբի տնօրենը:
Նմանատիպ հոդվածներ
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները։ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նիստին...
Ջեյք Սալիվանի անդրադարձը՝ Միրզոյանի ու Բայրամովի հետ կայացած հանդիպմանը
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը թվիթերյան իր միկրոբլոկում գրառում է կատարել հունիս...
Ինչու Իսրայելն Ուկրաինային «Երկաթե գմբեթ» համակարգ չի տալիս․ Նեթանյահուի պատասխանը
Իսրայելը «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը կամ այլ զինատեսակներ չի տալիս Ուկրաինայի այն մտավախություններ...
Արցախի նախագահն օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 28-ին օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու ստեղծ...