Ինչու Իսրայելն Ուկրաինային «Երկաթե գմբեթ» համակարգ չի տալիս․ Նեթանյահուի պատասխանը
Իսրայելը «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը կամ այլ զինատեսակներ չի տալիս Ուկրաինայի այն մտավախությունների պատճառով, որ դրանք կարող են հայտնվել Իրանի ձեռքում։ Այս մասին Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Կարծում եմ՝ կարևոր է հասկանալ, որ մենք մտահոգված ենք այն հնարավորությամբ, որ համակարգերը, որոնք մենք կտանք Ուկրաինային, կհայտնվեն Իրանի ձեռքում»,- ասել է նա։
Նեթանյահուն նշել է, որ եթե դա տեղի ունենա, Թեհրանը կկարողանա իսրայելական զենքն օգտագործել Իսրայելի դեմ։
Նա նշել է, որ Իսրայելը խիտ բնակեցված երկիր է, բայց մինչ այժմ կարողանում է խուսափել մեծ զոհերից, քանի որ «Երկաթե գմբեթ» համակարգը խոցում է Իսրայելի բնակչության կենտրոններին ուղղված հրթիռների 95%-ը։
«Այժմ, եթե այդ համակարգը հայտնվի Իրանի ձեռքում, ապա միլիոնավոր իսրայելցիներ կմնան անպաշտպան և վտանգի տակ»,- հավելել է նա։
«Երկաթե գմբեթ»-ը հակաօդային պաշտպանության համակարգ է, որը մշակվել է իսրայելական Rafael Advanced Defense Systems-ի կողմից՝ ԱՄՆ զենք արտադրող Raytheon-ի հետ համատեղ: Այն համարվում է փոքր հեռահարության հրթիռների դեմ ամենաարդյունավետ համակարգերից մեկը։
2022 թվականի հունիսի սկզբին Իսրայելում Ուկրաինայի դեսպան Եվգենի Կորնիյչուկն ասել էր, որ Ուկրաինան շահագրգռված է «Երկաթե գմբեթ» համակարգի ձեռքբերմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները։ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նիստին...
Ջեյք Սալիվանի անդրադարձը՝ Միրզոյանի ու Բայրամովի հետ կայացած հանդիպմանը
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը թվիթերյան իր միկրոբլոկում գրառում է կատարել հունիս...
Արցախի նախագահն օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 28-ին օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու ստեղծ...
Մեր սպասելիքները ոստիկանությունից անհամեմատ ավելի մեծ են, քան ներկայիս արդյունքները. Խաչատրյան
«Հունիսի 24-ի գիշերը Պարեկային ոստիկանության ծառայողները քաղաքացու ահազանգի հիման վրա մուտք են գործել ԲԱՂՐԱՄՅԱՆ 3 հասցեո...