«1 տոննա ծիրանի դիմաց գյուղացին ստացել է ընդամենը 30 000 դրամ». ԱԺ պատգամավոր
«1 տոննա ծիրանի դիմաց գյուղացին ստացել է ընդամենը 30 000 դրամ»։ Այս մասին հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
««Սպասում ենք, որ ծիրանը թափվի, 30-40 դրամով մթերենք»․ ինձ հետ զրույցներում իրենց մտահոգությունները հայտնեցին գյուղացիները։
Նրանցից մեկն ասաց, որ 1 տոննա ծիրանի դիմաց ստացել է ընդամենը 30․000 դրամ։
Վերջերս բարձրաձայնել էի, որ ծիրանը փչանում է Վերին Լարսի անցակետում բեռնատարների կուտակումների և մանրամասն զննման պատճառով։
Շատ հաճախ ծխախոտի ապօրինի արտահանման փորձերի արդյունքում տուժում են ծիրան արտահանողները։
Ինչ վերաբերում է գյուղատնտեսական շուկաներում ծիրանի վաճառքին, գյուղացիները հայտնում են, որ գյուղից շարժվող 1 ավտոբուսը կարող է տանել 500-600 կգ ծիրան, մինչդեռ, իրենք ունեն մի քանի տոննա ծիրան մթերելու խնդիր»։
Նա նաև հավելել է, որ անելանելի իրավիճակում հայտնվելով՝ մարդիկ թողնում են, որպեսզի ծիրանը թափվի, այնուհետև չնչին գնով վաճառում են՝ պահածոյացման նպատակով:
Նմանատիպ հոդվածներ
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները։ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նիստին...
Մեր սպասելիքները ոստիկանությունից անհամեմատ ավելի մեծ են, քան ներկայիս արդյունքները. Խաչատրյան
«Հունիսի 24-ի գիշերը Պարեկային ոստիկանության ծառայողները քաղաքացու ահազանգի հիման վրա մուտք են գործել ԲԱՂՐԱՄՅԱՆ 3 հասցեո...
Թուրքիան ներառվել է ոչ դրական փորձ ունեցող երկրների ցանկում
Ամերիկյան «Gallup Research» ընկերությունը հրապարակել է «աշխարհի ամենաքիչ դրական փորձ ունեցող երկրների 2022թ.» ցուցակը։ Ա...
Արմեն Ղուլարյանի գլխավորած կոմիտեն իր գոյությամբ «թանկ է նստում» պետբյուջեի վրա․ «Ժողովուրդ»
Երկարակյաց պաշտոնյա Արմեն Ղուլարյանի գլխավորած Քաղաքաշինության կոմիտեն իր գոյությամբ «թանկ է նստում» պետբյուջեի վրա։ Այս...