Լավրովը խոսել է հացահատիկի գործարքի խզման դեպքում ՌԴ-ի գործողությունների մասին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Ռուսաստանն իր հաշվին հացահատիկ կմատակարարի ամենաաղքատ երկրներին, եթե հացահատիկի գործարքը խզվի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Լավրովի խոսքով՝ հացահատիկը կմատակարարվի ամբողջությամբ։
«Սևծովյան նախաձեռնության դադարեցման դեպքում մենք մեր հաշվին կապահովենք հացահատիկի համադրելի կամ ավելի մեծ խմբաքանակի մատակարարում ամենաաղքատ երկրներին»,-ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Հունիսի 27-ին Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ նախարարության ղեկավար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է հացահատիկի գործարքը և Սիրիային մարդասիրական օգնություն տրամադրելու հարցը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են նաև հացահատիկի գործարքը։ Բլինկենը ողջունել է Թուրքիայի աջակցությունն Ուկրաինային:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Բացի ԱԽ անդամներից՝ նիստին...
Արցախի ԱԺ-ն կոչ է արել ՀՀ-ին՝ անհապաղ դադարեցնել վաշինգտոնյան բանակցությունները
Արցախի Ազգային ժողովն այսօրվա նիստում հայտարարությամբ դիմել է Վաշինգտոնում գտնվող ՀՀ պատվիրակությանը՝ կոչ անելով դադարեց...
Վաշինգտոնում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը
Վաշինգտոնում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը։ Հայտնում է ԱԳ նախարարություն...
Մեկնարկել է Միրզոյան-Բլինկեն-Բայրամով եռակողմ հանդիպումը
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջան...