ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր կադրեր` ինչ է կատարվել փաբում. ամբողջական
Համացանցում մի տեսանյութ էր տարածվել, որտեղ երեւանյան բարերից մեկում հաճախորդը բարմենուհուց պահանջում է հայերեն մենյու, խիստ ռուսական ակցենտով։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով վերջերս երևանյան բարերից մեկում տեղի ունեցած միջադեպին։
«Համացանցում մի սիրողական տեսանյութ է տարածվել, որտեղ երեւանյան բարերից մեկում հաճախորդը բարմենուհուց պահանջում է հայերեն մենյու, խիստ ռուսական ակցենտով, բայց հայերենով գարեջուր է պահանջում, իսկ երիտասարդ բարմենուհին չի կարողանում դա անել, ռուսերեն է խոսում, որովհետեւ ենթադրաբար ռուս է կամ՝ ռուսաստանցի, եւ ՌԴ-ից վերջերս է տեղափոխվել Հայաստան՝ ապրելու, աշխատելու։
Կինը, որ նկարահանել է այս տեսանյութը, որպես աններելի հանցանքի ապացույց առ այն՝ թե ինչպես է Հայաստանում ոտնահարվում պետական լեզուն, ինչպես է ռուս աղջիկը արհամարհում մեր օրենքները, ահա այս կինը տեսանյութը տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում, որտեղ եւ ինքը եւ իր ընկերները ոսկեղենիկ ռուսերենով կսկծալի մեկնաբանություններ են թողնում։ Ոսկեղենիկ ռուսերենով իրենց ցասումն են արտահայտում Հայոց լեզուն ոտնահարելու կապակցությամբ։
Ըստ նրանց՝ ռուս աղջկան պետք է արգելել իր հացը վաստակել Երեւանյան բարում, քանի որ մեկ-երկու տարում հայերեն չի սովորել, բայց իրենց՝ ապուպապով հայ, հայ ծնված եւ մեծացած հայուհիներին եւ հայորդիներին թույլատրելի է ՀՀ պեսատական լեզուն ոսկեղենիկ ռուսերենով պաշտպանել ռուսներից ու բոլորից»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ ժամանած ուղևորի աղիներում 300 հազար դոլարի 120 պարկուճ կոկաին են հայտնաբերել
Օրերս ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի աշխատակիցները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրաց...
Արցախի այսօրվա 4 զոհերից 2-ը Մարտունուց են, 2-ը՝ Մարտակերտից
Ռազմական գործողությունների վերաբերյալ այս պահին տեղեկատվություն չունեմ, միայն հաջողվել է ճշտել, որ 4 զոհերից 2-ը Մարտուն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են ծեծել Էդգար Ղազարյանին. հանգամանքներ են պարզվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լաչինի միջանցքում ԿԽՄԿ մեքենաները մանրակրկիտ խուզարկում են
«Թերևս աշխարհի ոչ մի տեղ ԿԽՄԿ մեքենաներն այնքան մանրակրկիտ չեն խուզարկվել, որքան Լաչինի միջանցքում: Թերևս դա էր պատճառը,...