«Ստեփանակերտի խանութներում «մադե ին ադրբեջան», ապրի թուրքը, ռուսը» գրառման հեղինակը ձերբակալվել է
Սույն թվականի հունիսի 28֊ին համացանցի սոցիալական ցանցերից մեկում հրապարակվել է հետևյալ գրառումը` «Ստեփանակերւոի խանութներում «մադե ին ադրբեջան» Ապրի թուրքը, ռուսը և իրենց (չ)ինտեգրվող մեջլիսը: Ստամոքսոիդներ լափեք ու լռեք»:
Նշված հրապարակման կապակցությամբ իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հրապարակումը տեղագրած օգտահաշիվն օգտագործում է ԱՀ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1978թ. ծնված` Գ.Պ.-ն, իսկ նախաձեռնված քրեադատավարական ստուգման արդյունքում պարզվել է, որ վերջինիս կողմից տեղադրված հրապարակումից բխող հանգամանքներն իրականությանը չեն համապատասխանում:
Նույն օրը Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից` Արցախի Հանրապետության Քրեական օրենսգրքի 321.4 հոդվածի և 236-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Գ.Պ.-ն ձերբակալված է:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
Հայաստանում 2,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտր...
Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածը կվերականգնվի․ նոր ճանապարհ էլ կձևավորվի
Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածը կվերականգնվի: Այս մասին նշվել է այսօր՝ հուլիսի 3-ին Երևանի քաղաքապետարանի հերթակ...
«Հյուսիսային պողոտայի թանկարժեք սալաքարերը հետիոտնի ներգործության արդյունքում չեն փշուր-փշուր եղել». Դեմոյան
Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսութ...
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակը կփոխվի
Հանրապետության տարածքում` Հուլիսի 10-11-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 10-11-ը...