Իրանը կկանգնի Արդարադատության միջազգային դատարանի առջև՝ ուկրաինական խոցված մարդատար ինքնաթիռի գործով
Ուկրաինան Իրանի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան՝ 2020 թվականին խոցված ուղևորատար ինքնաթիռի պատճառով։ Նշվում է Ուկրաինայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«Կշարունակենք համատեղ ջանքերը, որ Իրանը պատասխանատվության ենթարկվի», - նշվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ Կանադան, Շվեդիան ու Մեծ Բրիտանիան նույնպես խոցված ուկրաինական ինքնաթիռի գործով Իրանի դեմ դիմել են Արդարադատության միջազգային դատարան։
Երկրները համատեղ հայտարարություն են տարածել, նշելով, որ կշարունակեն ջանքերը՝ Իրանին «իրավական պատասխանատվության ենթարկելու Ps752 ինքնաթիռի խոցման ու 176 մարդու սպանության համար՝ այդ հարցը բարձրացնելով Արդարադատության միջազգային դատարանում»։
Երկրները 6 ամիս առաջ Իրանին կոչ էին արել համաձայնել հարկադիր արբիտրաժին ՄԱԿ-ի կոնվենցիայի միջոցով, որը նախատեսված է առևտրային ինքնաթիռները հարձակումներից պաշտպանելու համար:
Համակարգող խումբը հայտարարել է, որ քանի որ Իրանը համաձայն չէ այս պահանջի հետ, հարցը հնարավորինս շուտ կուղարկվի Արդարադատության միջազգային դատարան։
2020 թվականի հունվարի 8-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) թռիչքից մի քանի րոպե անց խոցել էր «Ուկրաինական ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել էին բոլոր 176 անձինք: Իրանը հետագայում հայտարարել էր, որ սխալմամբ է խոցել այն։
Նմանատիպ հոդվածներ
«Խաղաղության համաձայնագրի» որոշ կետերի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն. ՀՀ ԱԳՆ
Հունիսի 27-29-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Վիրջինիա նահանգի Արլինգթո...
Հայաստանի ու Ադրբեջանի վաշինգտոնյան բանակցություններում արձանագրվել է կարևոր առաջընթաց. Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կողմերի հետ հանդիպումից հետո բանակցություններն ամփոփող ելույթում բարձր է գնահատել Վաշին...
Սկսվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը
ԱՄՆ-ում սկսվել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների` Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը: Երկու երկրների...
Մեկնարկել է Բլինքեն-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպումը
Էնթոնի Բլինքենի և Արարատ Միրզոյանի հանդիպումից հետո Վաշինգտոնում մեկնարկել է Բլինքեն-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպում...