Արցախի բյուջեի կատարողականը չի հաստատվել․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արցախի խորհրդարանին երեկվա հերթական նիստում չի հաջողվել հաստատել նախորդ տարվա բյուջեի կատարողականը։ Բյուջեի քվեարկությանը մասնակցել է 16 պատգամավոր, 15 հոգին՝ «Ազատ հայրենիք»-ՔՄԴ դաշինքից, մեկն էլ՝ «Արդարություն» խմբակցությունից հեռացած եւ այժմ, ըստ որոշ լուրերի, ՔՊ-ականների հետ համագործակցող Կարեն Հովհաննիսյանը:
Մինչդեռ կատարողականը հաստատելու համար պահանջվում էր 17 ձայն, այսինքն՝ եթե ընդդիմադիրներից գոնե մեկը ձեռնպահ կամ դեմ քվեարկեր, այն կանցներ։
Ընդդիմությունը հայտարարելով, որ իշխանությունն արդիական հարցերով չի զբաղվում, հայտարարել է, որ չի մասնակցում քվեարկությանը։ Իհարկե, սա իրավական որեւէ հետեւանք չի առաջացնում, սակայն քաղաքական առումով ուշագրավ է եւ փաստում է, որ այլեւս Արցախի իշխանական դաշտը պառակտված է, եւ խորհրդարանում օրենքներ անցկացնելու խնդիր ունեն։
Ի դեպ, երեկվա ողբերգական դեպքերով պայմանավորված՝ ԱՀ նախագահը չի ներկայացել խորհրդարան, այսօր կքննարկվի նրա հաշվետվությունը: Ըստ լուրերի՝ նա որոշակի փոփոխություններ է արել նախապես պատրաստած ուղերձում, ինչով պայմանավորված՝ ելույթը հետաձգել են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Հեռացնել կեղծ գրառումները և կատարել հերքող հրապարակումներ․ Արցախի տեղեկատվական շտաբը նախազգուշացնում է
Ինչպես արդեն հայտնվել է, հունիսի 28-ին, խախտելով հրադադարը, Ադրբեջանի զինված ուժերը դիմել են հերթական սադրիչ ու ագրեսիվ...
«Խաղաղության համաձայնագրի» որոշ կետերի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն. ՀՀ ԱԳՆ
Հունիսի 27-29-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Վիրջինիա նահանգի Արլինգթո...
Հայաստանի ու Ադրբեջանի վաշինգտոնյան բանակցություններում արձանագրվել է կարևոր առաջընթաց. Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կողմերի հետ հանդիպումից հետո բանակցություններն ամփոփող ելույթում բարձր է գնահատել Վաշին...
Սկսվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը
ԱՄՆ-ում սկսվել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների` Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը: Երկու երկրների...