Աղի հատիկից էլ փոքր, Louis Vuitton-ի դիզայնով պայուսկը աճուրդում վաճառվել է ավելի քան 63.000 դոլարով
Միկրոսկոպիկ չափսերի (657 x 222 x 700 միկրոն) պայուսակը Joopiter առցանց աճուրդում վաճառվել է ավելի քան 63.000 դոլարով:
Մարդու աչքին հազիվ տեսանելի դեղնականաչավուն պայուսակը հիմնված է հայտնի Louis Vuitton նորաձևության տան ձեռքի պայուսակների դիզայնի վրա, թեև լյուքս դասի ապրանքանիշի հետ որևէ առնչություն չունի և New York art collective-ի գործն է:
Նշվում է, որ պայուսակն աղի հատիկից էլ փոքր է:
Պայուսակը ստեղծվել է երկու ֆոտոնային պոլիմերացման միջոցով՝ արտադրության տեխնոլոգիա, որն օգտագործվում է միկրո մասշտաբով պլաստիկ մասերի 3D տպագրության համար: Այն վաճառվել է թվային էկրանով հագեցած մանրադիտակի հետ, որի միջոցով կարելի է դիտել պայուսակը:
[aeb8ec2b9cba0955c75f6f63cb801294.jpg]
[0b03182d6758b35d2d3276d7bf2b7526.webp]
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ հուլիսի 1-ից թոշակներն ու նպաստները որքանով կավելանան
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագիծը, որով առ...
Կարձանագրվեն Գայի պողոտայում տրանսպորտի համար նախատեսված գոտում կատարված խախտումները
Երևան քաղաքի Գայի պողոտայում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտում երթևեկության կանոններ...
Եվրապատգամավոր Սպելերբերգը և Գերմանիայի դեսպանության պաշտոնյան մասնակցել են Երասխում ԵՄ պարեկությանը
Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Մերլե Սպելերբերգը և Երևանում Գերմանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատ...
«Ռոսատոմը» գիտի` ինչպես կարելի է բեռնաթափել Երևանի փողոցները. մանրամասներ
«Ռոսատոմ» ընկերությունն առաջարկում է «Խելացի քաղաք» նախագծի միջոցով բեռնաթափել Երևանի փողոցները։ Այս պահին ընկերությունը...