ԼՂ-ում նոր բախումները չեն հանգեցրել Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների դադարեցմանը․ ԱՄՆ պետդեպ
Լեռնային Ղարաբաղում նոր բախումները չեն հանգեցրել Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունների դադարեցմանը։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարությունը։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 28-ին, ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հանդիպումը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային վերջին զարգացումները: Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության հասնելու համատեքստում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է Ալմա Աթայի հռչակագրի և 1975 թ. քարտեզի հիման վրա սահմանազատման հարցում առավելագույն որոշակիության ապահովման, ինչպես նաև զորքերի հետքաշման կարևորությունը:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերին՝ ընդգծելով ինքնիշխանության, իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների պահպանմանն այլընտրանքի բացակայությունը: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների պատշաճ հասցեագրման կարևորությունը:
Նմանատիպ հոդվածներ
Հեռացնել կեղծ գրառումները և կատարել հերքող հրապարակումներ․ Արցախի տեղեկատվական շտաբը նախազգուշացնում է
Ինչպես արդեն հայտնվել է, հունիսի 28-ին, խախտելով հրադադարը, Ադրբեջանի զինված ուժերը դիմել են հերթական սադրիչ ու ագրեսիվ...
Սկսվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը
ԱՄՆ-ում սկսվել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների` Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը: Երկու երկրների...
Կայացել է Միրզոյան-Սալիվան-Բայրամով եռակողմ հանդիպումը
Հունիսի 28-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության...
«Խաղաղության համաձայնագրի» որոշ կետերի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն. ՀՀ ԱԳՆ
Հունիսի 27-29-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Վիրջինիա նահանգի Արլինգթո...