Կարծում ենք, որ Ադրբեջանը պիտի հայտարարի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին. Ռուբինյան
Մենք կարծում ենք, որ Ադրբեջանը պիտի հայտարարի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին: Այս մասին «Ազատություն» եթերում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«Երբ Շառլ Միշելը հայտարարեց, որ Ադրբեջանը եւ Հայաստանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, դրանից հետո ադրբեջանական կողմից որեւէ անհամաձայնություն կամ հերքում չի հնչել: Կա նաեւ վատ մասը, որ Ադրբեջանը ինքնին չի հայտարարել դրա մասին, ինչը խնդիր է: Մենք կարծում ենք, որ Ադրբեջանը պիտի հայտարարի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին»,- նշել է Ռուբինյանը:
Հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանը շտապում զիջել գլխավոր խաղաքարտը, Ադրբեջանի կազմում Արցախը ճանաչելով, եթե դրա դիմաց առայժմ ոչինչ չի ստացել, Ռուբինյանը պատասխանել է.
«Նախ Հայաստանն ինչ արել է, արել է 1991-ին: Հետեւաբար ի՞նչ շտապել կամ չշտապելու մասին է խոսքը:
Արտերկրյա քննադատներն ասում են, որ 2022-ին Պրահայում Հայաստանն ու Ադրբեջանը ինչ-որ նոր բան արեցին, բայց 2022-ին Պրահայում Հայաստանն ու Ադրբեջանը ընդամենը վերահաստատեցին, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականթյունը՝ համաձայն 1991 թվականին վավերացված հռչակագրի եւ արձանագրությունների հիման վրա:
Ընդհանրապես արդեն երկար ժամանակ է մեր ներքաղաքական դաշտում կամ առնվազն խորհրդարանում փիլիսոփայական բանավեճ է. հարցը հետեւյալն է՝ Հայաստանը պիտի ունենա՞ սահմաններ, թե՞ ոչ: Օրինակ՝ ես մեկ-մեկ տպավորություն ունեմ, որ մեր ընդդիմադիր գործընկերները դիրքորոշում ունեն, որ Հայաստանը սահմաններ պիտի չունենա, բնականաբար, այն մտքով, որ երեւի հնարավոր լինի այդ սահմանն ընդարձակել անվերջ: Բայց նրանք չեն հասկանում, որ այդ սահմանները ոչ միայն կարող են ընդարձակվել, այլեւ հակառակ ուղղությամբ ընդարձակվել: Մեր դիրքորոշմամբ՝ Հայաստանն ունի սահմաններ, մեր որոշելով չէ՝ կունենա, թե՝ ոչ»:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ. հայտնի է ինչի մասին են խոսել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Վարչապետը շնորհավորել է նա...
Բանակի կողմից առաջ քաշված հիմնավորումներից որևէ մեկին որևէ տեսակի լուծում չի տրվել Փաշինյանի կողմից. Խաչատրյան
Նիկոլ Փաշինյանը բանակի համար արել է այն, ինչն ինքն է ցանկացել և ոչ թե ինչ բանակին է անհրաժեշտ եղել․ որևէ հիմնավորում նրա...
Մի կասկածեք Արցախի և ընդհանրապես Հայաստանի հարցով վճռականությանս․ Մակրոնը՝ հայ համայնքին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եռօրյա այցելության շրջանակում հանդիպում է ունեցել Մարսելի ազդեցիկ հայ շրջանակների հետ...
Բոլորն ընդունում են, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է․ ԵԽԽՎ նախագահ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Քոքսը կոչ է արել Բաքվին՝ հավատարիմ մնալ ստանձնած պարտավորություն...