Հապճեպ հայտարարություն անելու փոխարեն պետք է մտածել հետևանքների մասին. Սիմոնյանը` արցախցի գործընկերներին
Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանել է Արցախի ԱԺ այսօր ընդունած հայտարարությունը, որտեղ, մասնավորապես կոչ է արվում Վաշինգտոնում բանակցությունների մասնակցող Հայաստանի պատվիրակությանը դադարեցնել բանակցությունները մինչև Արցախի հետ շփման գծում և Հայաստանի սահմաններում լիակատար հրադադարի հաստատումը:
«Նախ, ցավակցում եմ զոհերի կապակցությամբ մեր ժողովրդին, նրանց բարեկամներին, հարազատներին: Երկրորդ՝ մի քիչ անհասկանալի է, թե ինչի համար է այդ հայտարարությունը, որովհետև եթե դադարեցնենք բանակցությունները, ո՞րն է դրա այլընտրանքը:
Կարծում եմ՝ հաճախ արագ-արագ, հապճեպ հայտարարություն անելու փոխարեն պետք է մի պահ կանգ առնել, մտածել հետագա քայլերի ու հայտարարության իմաստի ու հետևանքների մասին»,- ասել է նա:
Անդրադառնալով Արցախի ԱԺ նախագահի հայտարարությանը, թե Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում և դա իրենց համար կարմիր գիծ է՝ Հայաստանի ԱԺ նախագահն ասել է.
«Թող գնան բանակցեն և այդ դիրքորոշումով սկսեն բանակցությունները: Մենք չենք ուզում որևէ ձևով բան պարտադրել: Մեզնից հասնում է ամեն ինչով, ինչ Հայաստանն ի վիճակի է, աջակցել և մենք աջակցում և աջակցելու ենք միչև վերջ, բայց մնացածը, կարծում եմ՝ իրենք կբանակցեն ու կքննարկեն հակառակորդ կողմի հետ»:
Դիտարկմանը, որ ռուս խաղաղապահներին չի հաջողվում ապահովել եռակողմ հայտարարության իրագործումը, Ալեն Սիմոնյանն ասել է.
«Ռուս խաղաղապահներին դա գրեթե չի հաջողվում: Ես չգիտեմ՝ ո՞րն է այն կարմիր գիծն ադրբեջանցիների համար, որ նրանք այդ պահի դրությամբ ցանկություն ունենան ինչ-որ քայլ անել ու չեն անի ռուս խաղաղապահների այնտեղ լինելու բերումով: Ես այդ գիծը չեմ պատկերացնում: Ինձ մոտ տպավորություն է, որ այդ գիծը շատ բարակ է, կամ կարելի է ասել՝ գոյություն չունի»:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ. հայտնի է ինչի մասին են խոսել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Վարչապետը շնորհավորել է նա...
Բանակի կողմից առաջ քաշված հիմնավորումներից որևէ մեկին որևէ տեսակի լուծում չի տրվել Փաշինյանի կողմից. Խաչատրյան
Նիկոլ Փաշինյանը բանակի համար արել է այն, ինչն ինքն է ցանկացել և ոչ թե ինչ բանակին է անհրաժեշտ եղել․ որևէ հիմնավորում նրա...
Մի կասկածեք Արցախի և ընդհանրապես Հայաստանի հարցով վճռականությանս․ Մակրոնը՝ հայ համայնքին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եռօրյա այցելության շրջանակում հանդիպում է ունեցել Մարսելի ազդեցիկ հայ շրջանակների հետ...
Բոլորն ընդունում են, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է․ ԵԽԽՎ նախագահ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Քոքսը կոչ է արել Բաքվին՝ հավատարիմ մնալ ստանձնած պարտավորություն...