Անձամբ Վլադիմիր Պուտինն է դադարեցրել ԼՂ-ի արնահեղությունը․ դա կասկածի ենթակա չէ․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է հարցին, թե ի՞նչ դերակատարություն է ունեցել ՌԴ-ն 44-օրյա պատերազմի դադարեցման գործում։
Նա հայտարարել է, որ այդ հարցում ՌԴ դերակատարությունը ֆիքսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթում, որի տակ ստորագրել են և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարները։
«Դա չի կարող կասկածի տակ դրվել»,-ասել է նա։
Զախարովան ևս մեկ անգամ նշել է, որ 2020 թվականի պատերազմի քննությունը Հայաստանի ներքին գործն է, և բոլոր հարցերը, որոնք ուղղվել են վարչապետ Փաշինյանին, ներքին ուսումնասիրության արդյունքների, ճշմարտությունը բացահայտելու վերաբերյալ հարցեր են։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ անձամբ Վլադիմիր Պուտինն է դադարեցրել ԼՂ-ի արնահեղությունը և ՌԴ-ին մեղադրելը «սատանայի գործ է»։
Զախարովան նաև ասել է, որ Ռուսաստանը բացասական է վերաբերվում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից օդային կառավարման միասնական համակարգ ստեղծելու մտադրությանը։
«Ռուսական կողմը բազմիցս իր բացասական վերաբերմունք է հայտնել այդ մտադրությանը։ Մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ»,-ասել է Զախարովան։
Նմանատիպ հոդվածներ
Հեռացնել կեղծ գրառումները և կատարել հերքող հրապարակումներ․ Արցախի տեղեկատվական շտաբը նախազգուշացնում է
Ինչպես արդեն հայտնվել է, հունիսի 28-ին, խախտելով հրադադարը, Ադրբեջանի զինված ուժերը դիմել են հերթական սադրիչ ու ագրեսիվ...
Սկսվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը
ԱՄՆ-ում սկսվել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների` Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը: Երկու երկրների...
Կայացել է Միրզոյան-Սալիվան-Բայրամով եռակողմ հանդիպումը
Հունիսի 28-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության...
«Խաղաղության համաձայնագրի» որոշ կետերի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն. ՀՀ ԱԳՆ
Հունիսի 27-29-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Վիրջինիա նահանգի Արլինգթո...