Քաղաքապետարանը վերցրել է ճանապարհաշինական ընկերության՝ երաշխիքով ապահովված 4 մլն եվրո գումարը
Քաղաքապետարանը վերցրել է ճանապարհաշինական ընկերության՝ երաշխիքով ապահովված 4 մլն եվրո գումարը։ Այս մասին ավագանու այսօրվա նիստում ասել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա անդրադարձել է Բաբաջանյան փողոցում իրականացվող ճանապարհաշինությանը, որի կապալառու ընկերությունը սննկացել է։
«Ցավոք սրտի, կապալառու իտալական ընկերությունը սնանկացել է, և մեզ դրա մասին տեղեկացրել են մի փոքր ուշացումով»,- ասել է Ավինյանը՝ հավելելով, որ որոշակի բանակցություններից հետո Երևան քաղաքն իրացրել է իր իրավունքն ու վերցրել է երաշխիքով ապահովված 4 մլն եվրոյի չափով գումարը։
«Այս պահին վերջնական փուլում է նոր կապալառու ընկերության հետ պայմանագրի կնքման գործընթացը։ Վստահեցնում եմ՝ այս գործընթացում պատկան մարմինների մեղավորությունը չկա։ Ուղղակի ընկերությունը սնանկացել է և չի կարողացել աշխատանքները շարունակել։ Մենք էլ իրացրել ենք մեր իրավունքներն ամբողջ ծավալով»,- նշել է փոխքաղաքապետը։
Նմանատիպ հոդվածներ
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները։ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նիստին...
Ինչու է Պրիգոժինը դադարեցրել առաջախացումը դեպի Մոսկվա. The Telegraph
Ռուսական հետախուզական ծառայությունները սպառնացել են վնասել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության առաջնորդների ընտանիքնե...
Ինչ է ասել Լավրովը՝ Մակրոնի մեկնաբանության մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի Դաշնությու...
Լուկաշենկոն խնդրել է իրեն, Պուտինին կամ Պրիգոժինին հերոս չդարձնել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանում խռովության փորձի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ խնդրել է հե...