Ամպագոռգոռ հայտարարությունների փոխարեն թող գա և ներկայացնի տեղեկատվությունը. Քոչարյանը` Հակոբյանի մասին
Մովսես Հակոբյանը ամպագոռգոռ հայտարարություններ անելու փոխարեն թող գա քննիչ հանձնաժողով և ներկայացնի այն ամբողջ տեղեկատվությունն ինչին տիրապետում է։
Այս մասին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նա հետաքրքրվեց՝ արդյոք Մովսես Հակոբյանը պատասխանել է՝ մասնակցելո՞ւ է քննիչ հանձնաժողովի հետագա նիստերին, թե՝ ոչ։
Անդրանիկ Քոչարյանը հավելեց, որ արդեն որերորդ անգամ հրապարակային հրավիրում են Մովսես Հակոբյանին մասնակցելու քննիչ հանձնաժողովին, սակայն, նա այդպես էլ չի արձագանքում։
«Ուշադիր հետևել է և պատասխանել է այն հատվածներին, որը վարչապետը հանրայնացրել է, բայց չէ՞ որ ինքը ասելիք ունի այդ և այլ դրվագների մասին։ Քննիչ հանձնաժողովը շատ կցանկանար, որ ինքն այդ մասին ասել»,- կարևորել է նա։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքերը քննող հանձնաժողովի նիստին նաև հայտարարել էր, որ ԼՂ 7-րդ պաշտպանական շրջանը էվակուացնել՝ զորքերը դուրս բերելու «ռեկոմենդացիան» տվել է Մովսես Հակոբյանը։
Վարչապետը նաև նշել է, որ առ այսօր չիպարզել, թե ինչու էր նման առաջարկ արվում։ Հանձնաժողովի նիստում ևս մեկ անգամ Մովսես Հակոբյանին հրավիրեցին հանձնաժողովին մասնակցելու։
Հիշեցնենք, որ Tert.am-ի հետ զրույցում ՊՆ ռազմական վերսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը նշել է, որ Փաշինյանի հայտարարություններին արձագանքել է՝ հայտարարելով, որ ինքը մանկապարտեզի երեխային չի մեկնաբանում։ Ինչ վերաբերվում է Քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու, Հակոբյան ասել է, որ այդ «ցիրկին» չի մասնակցելու։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ. հայտնի է ինչի մասին են խոսել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Վարչապետը շնորհավորել է նա...
Բոլորն ընդունում են, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է․ ԵԽԽՎ նախագահ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Քոքսը կոչ է արել Բաքվին՝ հավատարիմ մնալ ստանձնած պարտավորություն...
Բանակի կողմից առաջ քաշված հիմնավորումներից որևէ մեկին որևէ տեսակի լուծում չի տրվել Փաշինյանի կողմից. Խաչատրյան
Նիկոլ Փաշինյանը բանակի համար արել է այն, ինչն ինքն է ցանկացել և ոչ թե ինչ բանակին է անհրաժեշտ եղել․ որևէ հիմնավորում նրա...
Հայտնի է՝ Արարատ Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի հանդիպման ժամը
Ըստ ԱՄՆ պետքարտուղարության՝ արդեն հայտնի է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի երկկ...