44–օրյա պատերազմում շատ դեպքերում զոհեր եղել են ոչ թե մարտի դաշտում, այլ տեղաշարժվելիս. Փաշինյան
Հայկական կողմը 44–օրյա պատերազմի ընթացքում շատ դեպքերում զոհեր է ունեցել ոչ թե մարտի դաշտում, այլ տեղաշարժվելիս։ Այսօր ԱԺ–ում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
2020 թ–ի պատերազմը, ըստ Նիկոլ Փաշինյանի, ապացուցեց, որ հայկական բանակի շարժունակությունն ամենամեծ խնդիրներից մեկն է։
«Պատերազմի ընթացքում, իմ տեսակետից, ամենամեծ պրոբլեմն այն էր, որ մեր բանակը իր շարժվելու մեթոդների մեջ պրոբլեմ ուներ` մեծ մեքենաներ, մեծ խմբեր, մեծ տեսանելիություն...»,– ասել է նա։
Նիկոլ Փաշինյանը չի ընդունում այն պնդումները, թե բանակը հենց այդպես էլ պետք է տեղաշարժվի։
Նմանատիպ հոդվածներ
Բոլորն ընդունում են, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է․ ԵԽԽՎ նախագահ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Քոքսը կոչ է արել Բաքվին՝ հավատարիմ մնալ ստանձնած պարտավորություն...
Բանակի կողմից առաջ քաշված հիմնավորումներից որևէ մեկին որևէ տեսակի լուծում չի տրվել Փաշինյանի կողմից. Խաչատրյան
Նիկոլ Փաշինյանը բանակի համար արել է այն, ինչն ինքն է ցանկացել և ոչ թե ինչ բանակին է անհրաժեշտ եղել․ որևէ հիմնավորում նրա...
«Դա արդյունավետ է բանակցությունների նախաշեմին». ՀՀ ԱԳՆ խոսնակը գրառում է կատարել
Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը թվիթերյան իր միկրոբլոգում երախտագիտություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մ...
Հայտնի է՝ Արարատ Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի հանդիպման ժամը
Ըստ ԱՄՆ պետքարտուղարության՝ արդեն հայտնի է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի երկկ...