ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պրիգոժինի ապստամբությունից հետո Շոյգուն առաջին անգամ երևացել է տեսախցիկների առաջ
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հատուկ ռազմական գործողության գոտում ստուգել է զորքերի «Արևմտյան» խմբավորման առաջնային կառավարման կետը։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։
«Հատուկ ռազմական գործողության անցկացման գոտում աշխատանքի ընթացքում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ստուգել է զորքերի «Արևմտյան» խմբավորման միավորումներից մեկի առաջնագծային կառավարման կետը:
Հրամանատարական կետում Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը լսել է խմբավորման հրամանատար, գեներալ-գնդապետ Եվգենի Նիկիֆորովի զեկույցը ընթացիկ իրավիճակի, հակառակորդի գործողությունների բնույթի և հիմնական մարտավարական ուղղություններում ռուսական զորքերի կողմից մարտական խնդիրների կատարման վերաբերյալ»,-ասել են գերատեսչությունում:
Բացի այդ, նախարարությունում հավելել են, որ խմբավորման հրամանատարը Սերգեյ Շոյգուին զեկուցել է զորքերի «Արևմտյան» խմբավորման համար նոր ձևավորվող պահեստազորի գնդերի ձեւավորման և անցկացվող մարտական ներդաշնակեցման մասին:
Հիշեցնենք՝ «Վագներ» ռազմական խմբավորման առաջնորդ Պրիգոժինը հայտարարել է, թե ՌԴ ՊՆ Շոյգուն որոշել է ոչնչացնել իր խմբավորումը և սկսել ապստամբություն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիները բետոնե պատնեշով փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը
Ադրբեջանական կողմը դիմել է հերթական սադրանքին ու հանցավոր գործողությանը՝ բետոնե արգելապատնեշով փակելով Արցախ-Հայաստան մի...
Արցախում ադրբեջանական ԶՈւ–ն կրակել է գյուղատնտեսական աշխատանքներ անող անձի ուղղությամբ
Արցախի ՆԳՆ-ից հայտնում են, որ Ադրբեջանական մարտական դիրքից կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացու ուղղո...
Ադրբեջանը կրկին կրակ է բացել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հունիսի 27-ին՝ ժամը 13:15-ին, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանի ուղղութ...
Ադրբեջանը կրակ է բացել Մարտակերտի շրջանի ուղղությամբ․ կա վիրավոր․ ԱՀ ՊԲ
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որ հունիսի 22-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն Մար...