ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ-ից շարունակում են նոր կադրեր հրապարակվել
ԱԺ-ից շարունակում են նոր կադրեր հրապարակվել։ Հիշեցնենք, որ քիչ առաջ խորհրադարանում լեզվաակռիվ էր տեղի ունեցել Ալեն Սիմոնյանի և Սերյան Օհանյանի միջև: Ընդմիջում հայտարարավեց:
Լրագրողներն ԱԺ-ից նոր տեսանյութեր են հրապարակել:
Նշենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի ելույթից հետո խորհրդարանում կրքերը լարվեցին, և հերթական վիճաբանությունը տեղի ունեցավ։ Մինասյանն ասաց, որ իշխանությունն ապացուցում է՝ այն արժեքները, որ հայտարարել է ժամանակին, աստիճանաբար և կոպիտ ջարդվում են. «Ջարդելով, հրաժարվելով անցնում եք ամեն ինչի վրայից»,- ասել է Մինասյանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հիշեցրեց, որ ընդդիմադիրները չմասնակցեցին իրենց գործընկերոջ՝ Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստին. «Դա ձեր խղճի վրա եմ թողնում»։
Հակադարձելով Արծվիկ Մինասյանի՝ տեղից հնչեցրած հայտարարություններին՝ նա ասաց. «Դուք ինձ խորհուրդ մի տվեք, Դուք կարդացեք իմ գրառումը, ամեն օր կարդացեք և ամաչեք»։
Այնուհետ Ալեն Սիմոնյանը հակադարձեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի՝ տեղից արված ռեպլիկին.
«Դուք Ձեր կյանքով զբաղվեք, էլի, Ձեր արժանապատվությամբ, Ձեր կյանքով, արածներով։ Դատական նիստի ժամանակ կխոսեք դրա մասին։ «Դու»-ն դու ես, չհամարձակվեք ԱԺ նախագահի հետ «դու»-ով խոսել»։
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պրիգոժինը նոր հայտարարություն է տարածել
«Մենք չենք պատրաստվում վայր դնել մեր զենքերը Պուտինի և ԱԴԾ-ի խնդրանքով: Մենք չենք ցանկանում ապրել մի երկրում, որտեղ տիրո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բուլղարիայում քահանան վազում է Զելենսկու ավտոշարասյան կողմ, անիծում նրան
Բուլղարիայում ուղղափառ քահանան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ավտոշարասյան դիմացով վազել է և «կտրել նրան եկեղեցու...
Բանակցությունները կարող են տևել մի քանի օր. ադրբեջանական լրատվականը նոր փուլի մասին է խոսում
Ադրբեջանի և Հայաստանի բարձրաստիճան դիվանագետները հունիսի 27-ին սկսում են խաղաղ բանակցությունների նոր փուլը, հայտնում է T...
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռայիսիի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Զրու...