ԵԽԽՎ բանաձևը դարձել է Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու ևս մեկ գործիք. Ռուբինյան
Կարճաժամկետ հեռանկարում դժվար է ասել, թե Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ բանաձևն ինչ օգուտ կբերի։ Այս մասին ԵԽԽՎ–ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսին նշել է ԱԺ փոխխոսնակ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Նրա խոսքով` միջազգային կառույցների որոշումները պետք է դիտարկել միահյուսված, քանի որ ոչ մի առանձին բանաձևով հնարավոր չէ լուծել խնդիրը։
Ռուբինյանը համոզված է` ԵԽԽՎ–ում ընդունված փաստաթուղթը Բաքվի վրա ճնշում գործադրելու ևս մեկ լծակ է տվել։ ԱԺ փոխնախագահը նշեց, որ փաստաթղթի քննարկումների ժամանակ որոշ խորհրդարանականներ նույնիսկ հարց են տվել` արդյոք Ադրբեջանը կարող է այս ամենից հետո շարունակել անդամակցությունը ԵԽ–ին։
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ–ն հունիսի 22-ին քվեարկությամբ ընդունել է «Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը, որում հստակ ասվում է, թե Լաչինի միջանցքով չկա ազատ և անվտանգ տեղաշարժ։
ԵԽ խորհրդարանական վեհաժողովը հունվարի 26-ին էլ ընդունել էր «Առաջընթացը Վեհաժողովի մոնիտորինգային գործընթացներում» (հունվար-դեկտեմբեր 2022թ․) բանաձևը։ Դրանում ներառվել էին հայկական պատվիրակության առաջարկած փոփոխությունները՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու և Լաչինի միջանցքի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցները կատարելու վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
Բոլորն ընդունում են, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է․ ԵԽԽՎ նախագահ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Քոքսը կոչ է արել Բաքվին՝ հավատարիմ մնալ ստանձնած պարտավորություն...
«Դա արդյունավետ է բանակցությունների նախաշեմին». ՀՀ ԱԳՆ խոսնակը գրառում է կատարել
Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը թվիթերյան իր միկրոբլոգում երախտագիտություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մ...
Հայտնի է՝ Արարատ Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի հանդիպման ժամը
Ըստ ԱՄՆ պետքարտուղարության՝ արդեն հայտնի է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի երկկ...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ. հայտնի է ինչի մասին են խոսել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Վարչապետը շնորհավորել է նա...