Սամվել Բաբայանը «սկզբունքորեն դեմ չէ» Արցախում պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու առաջարկին
Սամվել Բաբայանը «սկզբունքորեն դեմ չէ» Արցախում պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու և դրան անդամակցելու՝ Արթուր Թովմասյանի առաջարկին։
«Առաջնորդվելով Արցախում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու մոտիվացիայով և նպատակով՝ Սամվել Բաբայանը պատրաստակամ է քննարկելու ստեղծվելիք մարմնի լիազորություններն ու գործառույթները»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Արցախի խորհրդարանի մայիսի 18-ի նիստի ժամանակ, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ դիմելով երկրի նախագահ Արայիկ Հարությունյանին:
Նա, մասնավորապես, նշեց. «Պարոն նախագահ, ես երբեք չեմ խառնվել ձեր գործերին, Դուք չեք խառնվել ԱԺ-ի գործերին: Ես մոդել եմ առաջարկել, այդ մոդելը հետեւյալն է՝ ոչ թե ամորֆ մարմին եմ առաջարկել, այլ այն մարմինն եմ առաջարկել, որը մեզ փրկել է 1990-ական թվականներին: Դա պետական պաշտպանության կոմիտեն է:
Երկրի նախագահին առաջարկել եմ այդ մարմնում երկու մարդու: Ես չգիտեմ նրանց կարծիքը, շատ հնարավոր է՝ նրանք հրաժարվեն: Առաջարկել եմ Ռուբեն Վարդանյանին եւ Սամվել Բաբայանին: Ինչո՞ւ հարցեր մի տվեք:
Պարոն Նախագահ, եթե այդ մոդելը չաշխատեց, ես կարող է կյանքում առաջին անգամ որեւէ մեկին ցավ պատճառեմ. հրաժարականի դիմում ներկայացրեք, պարոն նախագահ կամ դրեք ձեր վստահության հանրաքվեն: Եթե ժողովուրդը ձեզ չի վստահում, ապա կհեռանաք: Դա չի նշանակում, որ եթե դուք հրաժարական տաք, Արթուր Թովմասյանը լինելու է Արցախի նախագահի պաշտոնակատար: Եթե ժողովուրդը ձեզ չվստահեց, ապա ես էլ եմ հեռանում»:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը վստահո՞ւմ է Շոյգուին․ պատասխան Պեսկովից
Հունիսի 24-ին լրագրողները Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարից հետաքրքրվել են, թե արդյոք ն...
Դուք քաղաքական դիակ եք, ում հոգեհանգստին մենք ամեն օր ներկա ենք գտնվում․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Ուզում եմ շաբաթ օրով ձեզ հետ մի բանով կիսվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի...
Լուկաշենկոն ու Պրիգոժինը 20 տարի է ճանաչում են միմյանց. Պեսկով
«Վագների» հիմնադրի հետ բանակցություններում մասնակցել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, քանի որ վերջինս շուրջ 20...
ԱՄՆ-ում որոշել են հետաձգել «Վագներ»-ի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը
ԱՄՆ-ը մտադիր է հետաձգել «Վագներ» ռազմական խմբավորման դեմ նոր պատժամիջոցների սահմանումը։ Այս մասին հայտնում է...