Դուք քաղաքական դիակ եք, ում հոգեհանգստին մենք ամեն օր ներկա ենք գտնվում․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Ուզում եմ շաբաթ օրով ձեզ հետ մի բանով կիսվել:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Բարի երեկո, ուզում եմ շաբաթ օրով ձեզ հետ մի բանով կիսվել:
Այսօր մենք վերջին հրաժեշտը տվեցինք ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանին, թե ով էր և ինչ ներդրում ուներ Խաչատրյանը ՀՀ քաղաքական դաշտում տասնամյակներ շարունակ՝ չեմ էլ ուզում խոսել, մահացել էր ՀՀ ԱԺ ընտրված պատգամավոր, և ՀՀ ԱԺ ընդդիմության ոչ մի ներկայացուցիչ չբարեհաճեց ներկա գտնվել ոչ հոգեհանգստին, ոչ հուղարկավորությանը: Նույնիսկ չհամարձակվեցին գրառում անել ԱԺ բացված սգո մատյանում:
Սա ոչինչով չի նվազեցնում Խաչատրյանի ով լինելը կամ հարգանքի աստիճանը, սա ի ցույց է դնում մի դահլիճում, հանձնաժողովում իր հետ տարիներով աշխատած մեր ընդդիմադիրների ով լինելը, ատելության խոսք և մեզ տարբեր մեղքեր վերագրողների որակը:
Դուք վախեցաք ինքներդ ձեզանից, ձեր կողքի նստածից, ֆեյսբուքում ապրող և հայհոյող ոչնչություններից:
Դուք պարտվել եք, պարտվել եք ու պարտվելու եք, որովհետև չեք հասկանում պարզ, հասարակ մարդկային բաներ, ու վախենում կորցնել այն, ինչ վաղուց չունեք, դուք մեզ համար քաղաքական ընդդիմախոս չեք, դուք մեր և ժողովրդի համար քաղաքական բեռ եք, որը մենք կրում ենք երևի որպես պատիժ՝ անցած տարիների մեր սխալների համար: Դուք քաղաքական դիակ եք, ում հոգեհանգստին մենք ամեն օր ներկա ենք գտնվում:
Աստված ձեզ դատավոր»,-նշել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը վստահո՞ւմ է Շոյգուին․ պատասխան Պեսկովից
Հունիսի 24-ին լրագրողները Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարից հետաքրքրվել են, թե արդյոք ն...
Լուկաշենկոն ու Պրիգոժինը 20 տարի է ճանաչում են միմյանց. Պեսկով
«Վագների» հիմնադրի հետ բանակցություններում մասնակցել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, քանի որ վերջինս շուրջ 20...
Սամվել Բաբայանը «սկզբունքորեն դեմ չէ» Արցախում պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու առաջարկին
Սամվել Բաբայանը «սկզբունքորեն դեմ չէ» Արցախում պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու և դրան անդամակցելու՝ Արթուր Թովմաս...
ԱՄՆ-ում որոշել են հետաձգել «Վագներ»-ի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը
ԱՄՆ-ը մտադիր է հետաձգել «Վագներ» ռազմական խմբավորման դեմ նոր պատժամիջոցների սահմանումը։ Այս մասին հայտնում է...