Պրիգոժինը՝ գրեթե անկասկած նախապես, ծրագրել էր ապստամբությունը. ISW
Պրիգոժինը գրեթե անկասկած նախապես ծրագրել էր ապստամբությունը, սակայն անհնար է հաստատել այս վարկածը՝ հիմնվելով բաց աղբյուրներից ստացված տեղեկատվության վրա։
Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտն (ISW) իր ամփոփագրում վերլուծել է այն պատճառները, որոնք դրդել են Պրիգոժինին կազմակերպել ապստամբությունը։
Պրիգոժինը, հավանաբար, որոշել էր, որ «Վագներ» ՌՄԿ-ը, ՌԴ ՊՆ-ից անկախ ուժ պահելու միակ միջոցը՝ ռուսական ռազմական գերատեսչության դեմ արշավ կազմակերպելն էր, բայց նա գերագնահատել է իր ուժը, կարծում են ռազմական փորձագետները։
Նրանց կարծիքով, հուլիսի 1-ին ՊՆ-ի կողմից սահմանված ժամկետը Ռուսաստանի ռազմական գերատեսչության հետ բոլոր կամավորական կազմավորումների համար պայմանագրեր կնքելու մասին, Պրիգոժինը դիտարկել է որպես սպառնալիք իր քաղաքական և, հնարավոր է, անձնական գոյատևման համար։ Նա նաև որոշել է, որ ավելի լավ է փորձել փոխել ՌԴ ՊՆ ղեկավարությունը, քան ամբողջությամբ կորցնել «Վագներ»-ը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ կնքված համաձայնագիրը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի «Վագներ» կազմակերպության գործունեությունը ներկայիս տեսքով, թեև կազմակերպության որոշ տարրեր կարող են մնալ:
Վերլուծաբանները նաև կարծում են, որ Լուկաշենկայի միջնորդությամբ կնքված գործարքը Պրիգոժինին զրկում է «Վագներ» խմբավորման վերահսկողությունից՝ նախօրեին որոշված քրեական մեղադրանքը հանելու դիմաց: Պարզ չէ նաև, թե ինչպես է Կրեմլը որոշելու ապստամբությանը չմասնակցած վագներականների ճակատագիրը:
ISW-ն նշում է, որ Պուտինի դիրքորոշումը Շոյգուի և Գերասիմովի նկատմամբ նույնպես մնում է անհասկանալի, և Պեսկովը նշել է, որ ցանկացած ռազմական վերադասավորումներ բացառապես Պուտինի իրավասությունն են և երեկվա բանակցությունների ընթացքում «գործնականում» չեն քննարկվել։
Նմանատիպ հոդվածներ
Պրիգոժինը կարող է վնասազերծվել Բելառուսում. CNN
Պրիգոժինը կարող է վնասազերծվել Բելառուսում, այսօր գրում է CNN-ը: Պարբերականի փորձագետների կարծիքով՝ Պուտինը չի ներ...
«Վագներ»-ի զինվորները կարող են Բելառուսից հարձակվել Կիևի վրա. Sky News
«Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության զինվորները կարող են Բելառուսից հարձակվել Կիևի վրա, գրում է Sky News-ը։ Ի...
ԱՄՆ-ի անվտանգության պաշտոնյաներն իմացե՞լ են Պրիգոժինի ծրագրերի մասին. The New York Times
Ամերիկյան ազգային անվտանգության պաշտոնյաները, դեռ 2 օր առաջ են իբր իմացել են Պրիգոժինի ծրագրերի և «Վագներ» ռազմական կազմ...
«Վագներ» ՌՄԿ-ի բախումների պատճառով 15 զինվորական է զոհվել
«Վագներ» ՌՄԿ-ի բախումների պատճառով15 զինվորական է զոհվել: Նրանց մեծ մասը ռազմական օդաչուներ են։ Էսկալացիայի...