ԱՄՆ-ի անվտանգության պաշտոնյաներն իմացե՞լ են Պրիգոժինի ծրագրերի մասին. The New York Times
Ամերիկյան ազգային անվտանգության պաշտոնյաները, դեռ 2 օր առաջ են իբր իմացել են Պրիգոժինի ծրագրերի և «Վագներ» ռազմական կազմակերպության պլանների մասին, հայտնում է The New York Times-ը։
Լրատվամիջոցների տվյալներով՝ նրանք զգուշացրել են վարչակազմի, պաշտպանության նախարարության և ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչներին մոտալուտ սադրանքի մասին։
Նշվում է, որ այս հաղորդումներից հետո Վաշինգտոնին անհանգստացրել է այն հարցը, թե ինչպես կանդրադառնան Պրիգոժինի գործողությունները Ռուսաստանի միջուկային զինանոցի նկատմամբ վերահսկողության վրա։
CNN-ն իր հերթին գրում է, որ շաբաթվա սկզբին ամերիկյան հետախուզության աշխատակիցները Կոնգրեսի ղեկավարներին տեղեկացրել են Ռուսաստանի սահմանների մոտ «Վագներ» կազմակերպության անձնակազմի և տեխնիկայի տեղաշարժերի մասին։
Սակայն ԶԼՄ-ների տվյալներով՝ հետախուզության աշխատակիցները խոստովանել են, որ լիովին չեն հասկացել Պրիգոժինի նպատակը։
Նմանատիպ հոդվածներ
Պրիգոժինը՝ գրեթե անկասկած նախապես, ծրագրել էր ապստամբությունը. ISW
Պրիգոժինը գրեթե անկասկած նախապես ծրագրել էր ապստամբությունը, սակայն անհնար է հաստատել այս վարկածը՝ հիմնվելով բաց աղբյուր...
Պրիգոժինը կարող է վնասազերծվել Բելառուսում. CNN
Պրիգոժինը կարող է վնասազերծվել Բելառուսում, այսօր գրում է CNN-ը: Պարբերականի փորձագետների կարծիքով՝ Պուտինը չի ներ...
«Վագներ»-ի զինվորները կարող են Բելառուսից հարձակվել Կիևի վրա. Sky News
«Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության զինվորները կարող են Բելառուսից հարձակվել Կիևի վրա, գրում է Sky News-ը։ Ի...
«Վագներ» ՌՄԿ-ի բախումների պատճառով 15 զինվորական է զոհվել
«Վագներ» ՌՄԿ-ի բախումների պատճառով15 զինվորական է զոհվել: Նրանց մեծ մասը ռազմական օդաչուներ են։ Էսկալացիայի...