Պատահարներ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մասնակիորեն փլուզվել է Սեդվու Սբ Նշան վանական համալիրից շուրջ կես կմ հեռավորությամբ գտնվող եռահարկ աշտարակը

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մասնակիորեն փլուզվել է Սեդվու Սբ Նշան վանական համալիրից շուրջ կես կմ հեռավորությամբ գտնվող եռահարկ աշտարակը
Լոռիում մասնակիորեն փլուզվել է 13–րդ դարի Սեդվու Սբ Նշան վանական համալիրից շուրջ կես կմ հեռավորությամբ գտնվող եռահարկ աշտարակը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն «Պահպանության…

Լոռիում մասնակիորեն փլուզվել է 13–րդ դարի Սեդվու Սբ Նշան վանական համալիրից շուրջ կես կմ հեռավորությամբ գտնվող եռահարկ աշտարակը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։

 

Նշվում է, որ «Պահպանության ծառայությունը» միջոցներ է ձեռնարկում` փլուզված հատվածը վերականգնելու ուղղությամբ։

 

Սեդվու վանքը գտնվում է Թումանյանի շրջանի Կաճաճկուտ գյուղից 3 կմ դեպի հարավ` Աքորի-Կաճաճկուտ ավտոճանապարհին մոտ՝ Սեդվու ձորում։ Վանական համալիրից պահպանվել են Սուրբ Նշան եկեղեցին՝ կից մատուռով, որոշ օժանդակ շինություններ և պարսպապատերի մնացորդներ։

 

Վանքից մոտ 0,5 կմ հեռավորության վրա է գտնվում Սեդվու ամրոցը, որը ներկայումս ավերակ է։ Եռահարկ աշտարակաձեւ կառույցը համեմատաբար լավ վիճակում է։

 

Վանքի հարավարևելյան կողմում պահպանվել են կացարանների և տնտեսական շինությունների մնացորդներ։ Սեդվի հովտում կան հին բնակավայրեր, միջնադարյան գերեզմանոցներ, բազմաթիվ խաչքարեր։

 

[42371720f850cf70e55ae3e64e3d92ef.jpg]

[960eab06fb2a2ea3d734cb9fe526a922.jpg]

[4ea6d1a1aa4bd5571143faa415fda71d.jpg]

[1916041cda20e60b35ffe096d09152cc.jpg]
 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250