Ուկրաինայում հարբած ոստիկանի պատճառով մահացել են 16-ամյա 3 աղջիկ
Ուկրաինայում՝ Կիրովոգրադի մարզում, Mercedes մակնիշի ավտոմեքենայով ոստիկանության հարբած սերժանտը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով մահացել են 16-ամյա երեք աղջիկներ՝ դպրոցի շրջանավարտներ։
Մեքենայում գտնվող ևս երկու երիտասարդ վիրավորվել է։
Ըստ մարզի դատախազության՝ ոստիկանը կոպտորեն խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, գերազանցել է թույլատրելի արագությունը, կորցրել կառավարումն ու շրջվել։
Ոստիկանը ձերբակալված է: Հետաքննություն է սկսվել։ Նրան սպառնում է 10 տարվա ազատազրկում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նմանատիպ հոդվածներ
Փլուզում Ալավերդիում. ճանապարհը երկկողմանի փակ է
Հունիսի 25-ին, ժամը 02:20-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Պրիմորիեում կորած երեք երեխաներից մեկին գտել են խեղդված
ՌԴ-ի Պրիմորիե երկրամասում հայտնաբերվել է գետում անհետացած երեք երեխաներից մեկի դին, հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ոսկեվան գյուղի տներից մեկի մոտակայքում ճանապարհը փլուզվել է
Հունիսի 25-ին, ժամը 11:58-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, ո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մասնակիորեն փլուզվել է Սեդվու Սբ Նշան վանական համալիրից շուրջ կես կմ հեռավորությամբ գտնվող եռահարկ աշտարակը
Լոռիում մասնակիորեն փլուզվել է 13–րդ դարի Սեդվու Սբ Նշան վանական համալիրից շուրջ կես կմ հեռավորությամբ գտնվող եռահարկ աշ...