Ուկրաինայում ռուսական միջուկային զենքի կիրառումը կդիտարկվի որպես հարձակում ՆԱՏՕ-ի վրա․ բանաձև՝ ԱՄՆ Սենատում
ԱՄՆ Սենատը բանաձև է պատրաստել, որն առաջարկում է Ռուսաստանի կամ Բելառուսի կողմից միջուկային պայթուցիկ սարքի ցանկացած օգտագործում Ուկրաինայի տարածքում դիտարկել որպես հարձակում ՆԱՏՕ-ի վրա, լրագրողներին ասել է հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը։
«Այսօր մենք բանաձև ենք ներկայացրել, որի իմաստն այն է, որ եթե Ռուսաստանը կամ Բելառուսը միջուկային սարք են պայթեցնում Ուկրաինայի տարածքում՝ հակահարձակումը կասեցնելու կամ ուկրաինացի ժողովրդի կամքը ճնշելու նպատակով, ապա նման հարձակումը պետք է դիտարկել որպես հարձակում ՆԱՏՕ-ի վրա»,- ասել է նա դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլումենտալի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը պետք է հաշվի առնի, որ Ուկրաինայում միջուկային զենքի կիրառումը կառաջացնի «զանգվածային պատասխան ՆԱՏՕ-ի կողմից, և նա կպատերազմի ՆԱՏՕ-ի հետ»։
Բանաձևն իր բնույթով խորհրդատվական է, եթե այն ընդունվի, Սպիտակ տունը պարտավոր չի լինի այն իրականացնել։
Նմանատիպ հոդվածներ
ԵԽԽՎ-ն ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը․ Ռուբեն Ռուբինյան
Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը և խորհրդատվությունները...
Առաջիկայում ԱՄՆ-ում կսկսվի հայ-ադրբեջանական բանակցությունների նոր փուլ․ Վեդանտ Պատել
Առաջիկայում ԱՄՆ-ում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման բանակցությունների նոր փուլ։ Այս մասին...
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չ...
Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը ստացել է շուրջ 80 հեռախոսազանգ. ԱԳՆ
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը շարունակում են պատասխանել ՀՀ քաղաքացիների բոլ...