Սևան–Երևան ճանապարհին վիճաբանության ժամանակ 32-ամյա տղամարդը դանակահարել է 46-ամյա բնակչի
Սևան–Երևան ճանապարհի 58-րդ կմ հատվածում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 32-ամյա տղամարդը դանակահարել է 46-ամյա բնակչին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Դեպքի մասին հիվանդանոցից ահազանգը ստացվել է հունիսի 22-ին, ժամը 20։00-ին։ Նշվել էր, որ ուսի շրջանի կտրած–ծակած վերքով բուժօգնության է դիմել Երևանի 46-ամյա մի տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է Սևան քաղաքում ընկնելու հետևանքով։
«Պարզվել է, որ 46-ամյա երևանցին վնասվածքն իրականում ստացել է գեղամավանցի 32-ամյա տղամարդու հետ վիճաբանության ընթացքում։
Երիտասարդը հունիսի 23-ի ժամը 01։35-ին Սևանի թերակղզու լողափերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Սևանի բաժին, որտեղ խոստովանել է, որ վիճաբանության ժամանակ ինքն է դանակով հարվածել 46-ամյա տղամարդուն, իսկ դանակը նետել է նշված ճանապարհի դաշտամիջյան հատված»,– ասված է հաղորդագրությունում:
Գեղամավանցի տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ղարիբջանյան փողոցի տներից մեկի պատը փլուզվել է
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 23-ին, ժամը 13:52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ղարիբջանյան փողոցի տներ...
Ջերմուկում 15-ամյա պատանին մեքենայով բախվել է ծառին. կա մեկ զոհ և երկու տուժած
Հունիսի 21-ին, ժամը 17:57-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել...
Ուկրաինայում հարբած ոստիկանի պատճառով մահացել են 16-ամյա 3 աղջիկ
Ուկրաինայում՝ Կիրովոգրադի մարզում, Mercedes մակնիշի ավտոմեքենայով ոստիկանության հարբած սերժանտը վթարի է ենթարկվել, ինչի...
Փլուզում Ալավերդիում. ճանապարհը երկկողմանի փակ է
Հունիսի 25-ին, ժամը 02:20-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ...