Ջերմուկում 15-ամյա պատանին մեքենայով բախվել է ծառին. կա մեկ զոհ և երկու տուժած
Հունիսի 21-ին, ժամը 17:57-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՝, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Պ., ծնված 2008 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մոտակա ծառին․ կա մեկ զոհ և երկու տուժած։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժած Ա. Ս.-ն (ծնված 2008 թ.) դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Վայքի ԲՄ։ Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացու դին, մոտեցրել դի տեղափոխող մեքենային, իսկ վարորդին պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային. վերջինս ևս հոսպիտալացվել է Վայքի ԲՄ:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Սևան-Երևան ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
Հունիսի 22-ին, ժամը 14։28-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Վայոց Ձորում 13-րդ դարի խաչքարը վնասվել է կայծակի հետևանքով
Վայոց ձորի մարզում կայծակի հետևանքով խաչքար է վնասվել: 13-րդ դարի արձանագիր խաչքարը գտնվում է մարզի Կարմրաշեն վարչ...
Խորվաթիայում վարժանքների ժամանակ Հունգարիայի ՌՕՈւ–ի ուղղաթիռ է կործանվել
Խորվաթիայում կործանվել է Հունգարիայի ռազմաօդային ուժերի «Airbus H145» ուղղաթիռը, որում երեք մարդ է եղել։ Տեղեկությունը հ...
Սևան–Երևան ճանապարհին վիճաբանության ժամանակ 32-ամյա տղամարդը դանակահարել է 46-ամյա բնակչի
Սևան–Երևան ճանապարհի 58-րդ կմ հատվածում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 32-ամյա տղամարդը դանակահարել է 46-ամյա բնակչի...