Պաշտոնյաների մի քանի գործուղումների արդյունքներ ներկայացված չեն․ «Ժողովուրդ»
«Համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ կառավարության անդամները գործուղումներից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է հաշվետվություն ներկայացնեն, և այն հրապպարակվի Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման e-gov.am համակարգում»։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
«Սակայն օրաթերթը պարզեց, որ ոչ բոլոր հաշվետվություններն են ներկայացվում կամ հրապարակվում։ Օրինակ՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հունիսի 12-14-ը գործուղվել է Իտալիայի Հանրապետություն (Հռոմ) Հայաստանի Հանրապետության և Մալթայի Ինքնիշխան Ուխտի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելությանը մասնակցելու նպատակով։ Այս գործուղման հաշվետվությունը դեռ տեղադրված չէ։
Նույնկերպ հայ-չինական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստին մասնակցելու նպատակով 2023 թվականի հունիսի 5-9-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն էր գործուղվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը, սակայն այս գործուղման վերաբերյալ ևս հաշվետվություն տեղադրված չէ կայքում։ Տեղեկություն առկա չէ նաև վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանի՝ հունիսի 4-8-ը ներառյալ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման մասին։
Այս երևույթը երկու պատճառ կարող է ունենալ. կա՛մ պաշտոնյաները դրանք չեն ներկայացնում ճիշտ ժամանակին, կա՛մ կայքում այն չի տեղադրվում։ Ու սա անում է այն իշխանությունը, որ օրուգիշեր խոսում էր իշխանությունների թափանցիկության մասին»:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի արտգործնախարարը մերժել է Հայաստանի պահանջը
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մերժել է Հայաստանի պահանջը՝ խաղաղության բանակցությունների նոր փուլից առաջ Լեռ...
Պատերազմից հետո տարածաշրջանի օրակարգը մենք ենք սահմանում. Ալիև
«Բոլորն այսօր տեսնում են, որ ժամանակին Ղարաբաղի հայերի համար ինչ-որ կարգավիճակ պահանջող ուժերը արդեն լիովին այլ հայտարար...
Ադրբեջանը երբեք չի գնալու որևէ քայլի, որն Արցախի ժողովրդի շահերից կբխի. Բաբայան
Քանի տարի է՝ հայտարարում ենք, որ Ադրբեջանը երբեք չի գնալու որևէ քայլի, որն Արցախի ժողովրդի շահերից կբխի, ոչինչ սպասել պե...
Հանդիպում կլինի. Ադրբեջանը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին
Ադրբեջանը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին, Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովնե...