Նրան թվում էր, թե Արցախը տալով պահելու է անձնականը, միամիտ ու անտեր ժողովուրդ․ Սենոր Հասրաթյան
Մենք դարձել ենք այնպիսին, որպիսին հանուն անձնականի պատրաստ է զոհաբերել ընդհանուրը, չգիտակցելով, որ վերջնական արդյունքում, կորցնելով ընդհանուրը, կորցնելու է նաև անձնականը։ Այս մասին գրել է Արցախի ՊԲ պահեստազորի գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը:
«Մենք շարունակ կորցնում ենք, որովհետև մեր մեջ գրեթե բացակայում է կողքինի ցավն զգալու ազնիվ մղումը... Մի արժեք, որի մասին պատեհ ու անպատեհ առիթով սիրում ենք պոռոտախոսել ամենուր, բայց ոչ երբեք պահանջված տեղում և պահանջված պահին...
Հետո, տասնամյակներ հետո, երբ ամեն ինչ կորսված կլինի, աշխարհի մի հեռավոր անկյունում՝ գաղթականի խեղճությամբ հանգրվանած հայը, տակավին կբողոքի կամ ճակատագրից, կամ «անարդար աշխարհից...»
Եվ այդ պահին չի լինի մեկը, որ նրան հիշեցնի այն վիճակի մասին, որում գտնվում էր Արցախը, իսկ ինքն անտարբեր էր... Անտարբեր էր, որովհետև նրան թվում էր, թե Արցախը տալով պահելու է անձնականը...
...Միամիտ ու ա ն տ ե ր ժողովուրդ...»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չ...
ԵԽԽՎ-ն ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը․ Ռուբեն Ռուբինյան
Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը և խորհրդատվությունները...
Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը ստացել է շուրջ 80 հեռախոսազանգ. ԱԳՆ
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը շարունակում են պատասխանել ՀՀ քաղաքացիների բոլ...
Առաջիկայում ԱՄՆ-ում կսկսվի հայ-ադրբեջանական բանակցությունների նոր փուլ․ Վեդանտ Պատել
Առաջիկայում ԱՄՆ-ում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման բանակցությունների նոր փուլ։ Այս մասին...