Մակրոնն ասել է, որ պատրաստ է խոսել Պուտինի հետ, եթե ՌԴ նախագահը նման ցանկություն հայտնի
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է խոսել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, եթե ՌԴ ղեկավարը նման ցանկություն հայտնի։ Այս մասին գրում է TACC-ը:
«Իհարկե, ես կպատասխանեմ, եթե Պուտինը զանգի», - ուրբաթ օրը France 24-ին տված հարցազրույցում ասել է Մակրոնը:
«Ես` ինքս, զանգահարելու պատճառ չունեմ։ Ուկրաինական հակահարձակումն ընթանում է: Հուսով եմ, որ կգա Ուկրաինայի պայմանների շուրջ բանակցությունների ժամանակը։ Բայց եթե նա ինձ կանչի` ինչ-որ բան առաջարկելու, այդ ժամանակ ես կպատասխանեմ, քանի որ Ֆրանսիան միշտ միջնորդ երկիր է եղել»։
Մակրոնի խոսքով՝ «այսօր երկխոսության վերսկսումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե վերադարձ լինի միջազգային իրավունքին, որն ապահովում է խաղաղ ապրելու հնարավորությունը»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի արտգործնախարարը մերժել է Հայաստանի պահանջը
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մերժել է Հայաստանի պահանջը՝ խաղաղության բանակցությունների նոր փուլից առաջ Լեռ...
Պատերազմից հետո տարածաշրջանի օրակարգը մենք ենք սահմանում. Ալիև
«Բոլորն այսօր տեսնում են, որ ժամանակին Ղարաբաղի հայերի համար ինչ-որ կարգավիճակ պահանջող ուժերը արդեն լիովին այլ հայտարար...
Ադրբեջանը երբեք չի գնալու որևէ քայլի, որն Արցախի ժողովրդի շահերից կբխի. Բաբայան
Քանի տարի է՝ հայտարարում ենք, որ Ադրբեջանը երբեք չի գնալու որևէ քայլի, որն Արցախի ժողովրդի շահերից կբխի, ոչինչ սպասել պե...
Հանդիպում կլինի. Ադրբեջանը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին
Ադրբեջանը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին, Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովնե...