Կարեն Անդրեասյանի նպատակը Դավիթ Հարությունյան դատավորից ազատվելն է․ փաստաբան

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, քաջատեղյակ լինելով, որ այդ օրը փաստաբանները չեն կարող դատական նիստին ներկայանալ, հայտարարեց, որ խորհուրդը նախապես որոշել է նիստը նշանակել հունիսի 26-ին, ժամը 14։00-ին, այսինքն՝ փաստաբանների գործադուլի օրը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Միհրան Պողոսյանը։
 

Դավիթ Հարությունյանը խնդրեց, որ դատական նիստի օրը փոխվի, որովհետեւ մինչեւ երկուշաբթի ինքը չի կարող գործում ներառել փաստաբանների, որոնք չեն մասնակցի գործադուլին, սակայն այդ բողոքը մերժվեց։

 

«Դավիթ Հարությունյանը խնդրեց, որ դատական նիստի օրը փոխվի, որովհետեւ մինչեւ երկուշաբթի ինքը չի կարող գործում ներառել փաստաբանների, որոնք չեն մասնակցի գործադուլին, սակայն այդ եւս բողոքը մերժվեց։ Բնականաբար, դա Կարեն Անդրեասյանը միտումնավոր է արել»,- ասել է Պողոսյանը։

 

Պողոսյանի խոսքով՝ Անդրեասյանը վարողի նախաձեռնողականությունը շատ է գերազանցում։

 

«Հարց է քննարկվում, պարոն Անդրեասյանն ասում է՝ խորհուրդը որոշեց, սակայն մենք չենք տեսնում խորհրդի քննարկումը, ինքն էլ ասում է՝ մենք պլան ունենք, եթե խորհուրդն առարկություն ունի, ասում է, ոչ՝ լռությունը պատասխան է։ Հետո օրինակ՝ դիմում է տիկին Թումանյանցին, ասում է՝ այդպես է չէ՞ տիկին Թումանյանց, դուք ոչինչ չէի՞ք ուզում ասել»,- նշել է Միհրան Պողոսյանը։

 

Փաստաբանը նկատում է, որ ԲԴԽ-ն մեծ շտապողականություն է ցուցաբերում նիստում՝ հատկապես որ մյուս գործերում նիստերը ձգձգվում են ամիսներով։

 

«Դատարանն ի սկզբանե ուներ իր կայացրած որոշումները։ Սա բնականաբար, անօրինական նպատակներով է։ Կարեն Անդրեասյանի նպատակը Դավիթ Հարությունյան դատավորից ազատվելն է»,- ասել է նա։

Քաղաքականություն