ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անհետացած սուզանավի անձնակազմի անդամներից մեկի կինը «Տիտանիկ»-ի հայտնի զույգի ծոռնուհին է
«Տիտանիկ» նավի խորտակման վայրը մեկնած, սակայն ճանապարհին անհետացած սուզանավի հինգ ուղևորներից մեկը՝ Սթոքթոն Ռաշը, «կապ ունի» 20-րդ դարի սկզբին Ատլանտյան օվկիանոսում տեղի ունեցած ողբերգական նավաբեկության զոհերից երկուսի հետ: Այս մասին գրում է New York Times-ը:
Կայքը մանրամասնել է, որ անհետացած տղամարդու կինը՝ Վենդի Ռաշը, 1912 թվականին նավաբեկության հետևանքով զոհվածներից երկուսի ծոռնուհին է:
Պարբերականը հայտնում է, որ տիկին Ռաշը գերմանաբնակ ամերիկացի ձեռներեց, Macy's հանրախանութների ամերիկյան խոշորագույն ցանցի համասեփականատեր Այսադոր Շտրաուսի և նրա կնոջ՝ Իդայի ծոռնուհին է։ Ենթադրվում է, որ զույգը եղել է «Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորներից:1912 թվականի ապրիլին Այսադոր Շտրաուսը կնոջ հետ որոշել է «Տիտանիկ»-ով մեկնել ԱՄՆ։ Այսբերգի հետ բախվելուց հետո նավը սկսել է խորտակվել։ Զույգին առաջարկել են նստել փրկարար նավակ, սակայն Շտրաուսը հրաժարվել է, քանի որ խորտակվող նավի վրա դեռ կանայք և երեխաներ են եղել։ Տղամարդը պնդել է, որ կինը նավակով հեռանա «Տիտանիկ»-ից, սակայն կինը որոշել է մնալ ամուսնու հետ։ Իրենց փոխարեն Շտրաուսները նավակի մեջ նստացրել են իրենց սպասուհուն։ «Տիտանիկ»-ի կործանման հետևանքով Այսադոր և Իդա Շտրաուսները մահացել են։
Նշվում է, որ ամուսնական զույգի պատմությունն արտացոլվել է Ջեյմս Քեմերոնի 1997 թվականին նկարահանված «Տիտանիկ» օսկարակիր ֆիլմում։ Սակայն այն տեսարանը, որտեղ Շտրաուսը փորձում է համոզել կնոջը նստել նավակը, հանվել է ֆիլմի վերջնական տարբերակից։
Ուենդի Ռաշի LinkedIn-ի էջում ասվում է, որ վերջին երկու տարվա ընթացքում նա մասնակցել է երեք արշավի դեպի «Տիտանիկ»-ի խորտակման նավը: Արշավները կազմակերպել է OceanGate ընկերությունը, որը հիմնադրել է իր ամուսինը՝ Սթոքթոն Ռաշը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Ատլանտյան օվկիանոսում կորել է «Տիտանիկ»-ն ուսումնասիրող բաթիսկաֆը։ Այսօր՝ հունիսի 22-ին «Տիտան» սուզանավում թթվածինը մի քանի ժամից կսպառվի, թիմի հինգ անդամի գոյատևման հնարավորությունը չնչին է։
[22fce22cb050a0ce955a357c246c4782.png]
[88eb9caecf56a0e51d2bc18608596483.png]
[a8f37ffe8d3de274d8da4c45a5fa5a67.png]
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քյարամյանը կանգնած ոտքերիս, Ազատ Գևորգյանը ջուրը լցնում էր մարմնիս ու էլեկտրաշոկը միացնում
ՀԱԿ նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանը տեսանյութ է տարածել համացանցում, որտեղ ներկայացնում է՝ ինչպես է օրեր առաջ Քննչական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիները կոտրել են Հադրութի Վարդաշատ գյուղի զոհված զինվորների շիրմաքարերը
Ադրբեջանցիները կոտրել են Հադրութի Վարդաշատ գյուղի զոհված զինվորների շիրմաքարերը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կախովկայի ջրամբարն այլևս գոյություն չունի
Կախովկայի ջրամբարը դադարեց գոյություն ունենալ հիդրոէլեկտրակայանի պայթյունից հետո։ Այս մասին են վկայում արբանյակային նոր...
Հուլիսի 1-ից 9 երթուղի հրաժեշտ կտա «Գազել»-ներին
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանում հասարակական տրանսպորտի բարեփոխումների շրջանակում «Գազել» մակնիշի հին միկ...