ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քյարամյանը կանգնած ոտքերիս, Ազատ Գևորգյանը ջուրը լցնում էր մարմնիս ու էլեկտրաշոկը միացնում
ՀԱԿ նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանը տեսանյութ է տարածել համացանցում, որտեղ ներկայացնում է՝ ինչպես է օրեր առաջ Քննչական կոմիտեում խոշտանգման ենթարկվել:
«Ենթարկվել եմ ծեծի, հայհոյանքի, սպառնալիքի... Ինձ գետնին գցած, Արգիշտի Քյարամյանը կանգնած ոտքերիս, Ազատ Գևորգյանը ջուրը լցնում էր մարմնիս տարբեր հատվածներին ու էլեկտրաշոկը միացնում»,- նշել է նա՝ հավելելով, որ իրեն պահանջներ էին ներկայացնում, որի մասին այս պահին չի բարձրաձայնի:
Հիշեցնենք՝ օրեր առաջ մամուլում տեղեկություն էր տարածվել, ըստ որի՝ Տիգրան Առաքելյանի եղբայրը համացանցով օգնություն է խնդրում։ Վերջինը նշում էր՝ Քննչականի աշխատակից ներկայացած դիմակավորված անձինք 3 օր առաջ մտել են իրենց առանձնատուն, խուզարկել ու տարել Տիգրանին։ Այդ օրվանից նրանից լուր չունեին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անհետացած սուզանավի անձնակազմի անդամներից մեկի կինը «Տիտանիկ»-ի հայտնի զույգի ծոռնուհին է
«Տիտանիկ» նավի խորտակման վայրը մեկնած, սակայն ճանապարհին անհետացած սուզանավի հինգ ուղևորներից մեկը՝ Սթոքթոն Ռաշը, «...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիները կոտրել են Հադրութի Վարդաշատ գյուղի զոհված զինվորների շիրմաքարերը
Ադրբեջանցիները կոտրել են Հադրութի Վարդաշատ գյուղի զոհված զինվորների շիրմաքարերը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել...
Հուլիսի 1-ից 9 երթուղի հրաժեշտ կտա «Գազել»-ներին
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանում հասարակական տրանսպորտի բարեփոխումների շրջանակում «Գազել» մակնիշի հին միկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բացահայտվել է առանց հաշվարկային փաստաթղթերի ապրանքների վաճառքի դեպքեր. ՊԵԿ
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառո...