ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կախովկայի ջրամբարն այլևս գոյություն չունի
Կախովկայի ջրամբարը դադարեց գոյություն ունենալ հիդրոէլեկտրակայանի պայթյունից հետո։ Այս մասին են վկայում արբանյակային նոր լուսանկարները։
«Նոր արբանյակային լուսանկարները հաստատում են, որ Կախովկայի ջրամբարն այլևս գոյություն չունի։ Մնացել են միայն Դնեպր գետը, մի քանի վտակներ և մի քանի փոքր լճեր այդ տարածքում», - գրել է բլոգեր WarMapper-ը՝ հրապարակելով ջրամբարի արբանյակային պատկերները Copernicus Sentinel ծառայությունից:
Հիշեցնենք, որ Նիկոպոլի շրջանի վարչակազմի ղեկավար Եվգենի Եվտուշենկոն ավելի վաղ հայտնել էր, որ Կախովկայի ջրամբարի ծանծաղացման պատճառով Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլի շրջանի մեծ մասը կարող է մնալ առանց ծորակի ջրի։
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքի և Գեղարքունիքի փոխմարզպետները չեն հաստատում ԵՄ դիտորդներին տարհանելու մասին լուրը
Համացանցում լուրեր էին տարածվել, թե Գեղարքունիքի և Սյունիքի մարզերից շտապ տարհանել են Եվրոպական միության դիտորդներին։ Այ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բացահայտվել է առանց հաշվարկային փաստաթղթերի ապրանքների վաճառքի դեպքեր. ՊԵԿ
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անհետացած սուզանավի անձնակազմի անդամներից մեկի կինը «Տիտանիկ»-ի հայտնի զույգի ծոռնուհին է
«Տիտանիկ» նավի խորտակման վայրը մեկնած, սակայն ճանապարհին անհետացած սուզանավի հինգ ուղևորներից մեկը՝ Սթոքթոն Ռաշը, «...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Թռչող» պիցցա և «սուպեր» առաքիչ՝ ԱՄՆ-ում
ԱՄՆ-ում Նյու Յորքից պիցցայի առաքիչն ապացուցել է, որ իր համար դժվարանցանելի վայրեր չեն կարող լինել։ Առաքիչը պիցցան հաջողո...