Արցախը ձեզ ինչո՞վ էր խանգարում. հիմա լա՞վ եք․ արցախցի պատգամավոր
Արցախը ձեզ ինչո՞վ էր խանգարում...հիմա լա՞վ եք, Արցախի ու Հայաստանի «կոռուպցիան ու թալանը վերացրած», «հպարտներ», թե՞ խեղդվում եք կոռուպցիայի, թալանի, աղքատության ու անհայրենիքության մեջ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
«Ընդամենը մի քանի տարի առաջ...մեր ժպիտն իրական էր, ծիծաղը՝ լիաթոք, մեր աչքերում երջանկության փայլն էր...հազարավոր երիտասարդներ դպրոցում լավ կամ վատ էին սովորում, խենթություններ էին անում, սիրահարվում, աչքերը փակում էին ու երազում... երազում այն ապագան, որտեղ իրենք էին ու անպայման՝ երջանի՜կ...Եկավ «ապագան», յոթգլխանի վիշապի վերափոխված, սարսափելի երախը բացած, ամենուր մահ սփռեց, ավերածություն ու չկշտացավ...վիշապի սնունդը երիտասարդ արյունն է...
Հ.Գ. ժողովուրդ, հայե՜ր, «կոռուպցիայի» ու «թալանի» դեմ էիք պայքարու՞մ, իսկ այն երիտասարդները, որոնց շիրմաքարի նկարը իրենց դպրոցական Վերջին զանգի նկարը դարձավ, ձեզ ինչո՞վ էին խանգարում, Արցախը ձեզ ինչո՞վ էր խանգարում...հիմա լա՞վ եք, Արցախի ու Հայաստանի «կոռուպցիան ու թալանը վերացրած», «հպարտներ», թե՞ խեղդվում եք կոռուպցիայի, թալանի, աղքատության ու անհայրենիքության մեջ... Մի օր...դուք հաստատ չեք լինելու, բայց ԱՐՑԱԽՆ ու ՀԱՅԱՍՏԱՆԸ մնալու են...բայց քանի դեռ կաք, հիշե՛ք, որ հազարավոր երիտասարդներ ուզում էին պարզապես ապրել...»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ԵԽԽՎ-ն ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը․ Ռուբեն Ռուբինյան
Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը և խորհրդատվությունները...
Առաջիկայում ԱՄՆ-ում կսկսվի հայ-ադրբեջանական բանակցությունների նոր փուլ․ Վեդանտ Պատել
Առաջիկայում ԱՄՆ-ում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման բանակցությունների նոր փուլ։ Այս մասին...
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չ...
Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը ստացել է շուրջ 80 հեռախոսազանգ. ԱԳՆ
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը շարունակում են պատասխանել ՀՀ քաղաքացիների բոլ...