Ադրբեջանը շարունակում է թշնամանքի հրահրումը. Հայաստանն Ադրբեջանում ատելության խոսքի թիրախում է. զեկույց
Ադրբեջանը շարունակում է ռասիստական կարծրատիպեր քարոզող լեզվի օգտագործումը և թշնամանքի հրահրումը: Հանրային քննարկումները նշանավորվել են քաղաքական գործիչների հրապարակային հայտարարություններում Հայաստանի դեմ հրահրող հռետորաբանության կիրառմամբ, այդ թվում՝ ամենաբարձր քաղաքական մակարդակում, ինչպես նաև ավանդական և սոցիալական լրատվամիջոցներում ատելություն պարունակող բովանդակության լայն տարածմամբ: Այս մասին հրապարակված է Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ՌԱԵՀ)՝ Ադրբեջանի վերաբերյալ 6-րդ զեկույցում:
Փաստաթղթում նշվում է, որ դպրոցական դասագրքերում խտրական վերաբերմունք կա հայերի դեմ: ՌԱԵՀ-ը մտահոգություն է հայտնում, որ հարևան երկրի նկատմամբ Ադրբեջանի կողմից ատելության խոսքի օգտագործում է նկատվում երիտասարդների շրջանում դպրոցից և դպրոցից դուրս, ինչը կարող է հետագա թշնամանքի համար հող նախապատրաստել:
ՌԱԵՀ-ը նաև անդրադառնում է 2021 թ.-ի ապրիլին Բաքվում «Ռազմավարի պուրակի» բացմանը, ինչը նույնպես մեծ քննադատություն է առաջացրել:
«ՌԱԵՀ-ը կիսում է այլ միջազգային մարմինների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատարի և Ռասայական խտրականության վերացման մասին հանձնաժողովի արտահայտած լուրջ մտահոգությունները «ագրեսիայի» լեզվի և պարբերաբար թշնամական թեզերի դիմելու առնչությամբ, որոնք քարոզում են ռասիստական կարծրատիպեր և հավերժացնում թշնամանքը», – ասված է զեկույցում:
Զեկույցում նշվում է նաև բազմաթիվ հաղորդումների մասին, որոնք ՌԱԵՀ-ը ստացել է հայերի դեմ բռնության, կամայական սպանությունների, նրանց գույքի ոչնչացման մասին 2020 թ.-ի պատերազմից ընթացքում և դրանից հետո:
Նմանատիպ հոդվածներ
Մոտ 16 տարի կպահանջվի, որպեսզի Ուկրաինայի ԶՈՒ-ն ամբողջությամբ ազատագրեն իրենց տարածքները․ The Washington post
Մոտ 16 տարի կպահանջվի, որպեսզի Ուկրաինայի Զինված ուժերնամբողջությամբ ազատագրեն իրենց տարածքները։ Այս մասին գրում է...
Մանե Թանդիլյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու
«Ապրելու երկիր» կուսակցությունը քաղաքական խորհրդի նիստում հաստատել է Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում քաղաքապետ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Քառօրյա պատերազմը» չի ավարտվել․ Նիկոլ Փաշինյան
«Քառօրյա պատերազմը» պատերազմը չի ավարտվել։ Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասում են՝ կարող է՝ շենքը վթարային է, բայց մեր մուտքը վթարային չէ․ փոխքաղաքապետ
Անցած շաբաթ ես իրենց և իրենց ներկայացուցչի հետ քննարկումներ եմ ունեցել։ Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ի Երևանի քաղաքապետա...