Մանե Թանդիլյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու
«Ապրելու երկիր» կուսակցությունը քաղաքական խորհրդի նիստում հաստատել է Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում քաղաքապետի պաշտոնի համար կուսակցության թեկնածուին՝ Մանե Թանդիլյանին: Այս մասին հայտարարել է կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Տիգրան Սահակյանը նիստից հետո հրավիրված ասուլիսի ժամանակ:
Ըստ նրա՝ որոշումը հիմնված է եղել վերջին ամիսներին Երևանի բնակիչների հետ իրենց ակտիվ շփումների, սոցիոլոգիական հարցումների, ինչպես նաև կուսակցության անդամների կարծիքների հիման վրա: Սահակյանը հայտնել է, որ հավատարիմ են իրեն որդեգրած դիրքորոշմանը՝ համապետական ընտրություններից զատ՝ ակտիվորեն պատրաստվել և մասնակցել բոլոր ՏԻՄ ընտրություններին:
«Մենք վստահ ենք, որ ՏԻՄ մակարդակում ևս քաղաքական ուժերը պետք է լուրջ քաղաքական ծրագրեր ներկայացնեն, ստանձնեն պատասխանատվություն և, ընթացիկ օպերատիվ խնդիրներից զատ, իրական զարգացում ապահովեն համայնքներում»,- ասել է Սահակյանը:
Նրա խոսքով՝ Մանե Թանդիլյանի առաջադրումը ևս մեկ անգամ ընդգծում է իրենց վճռականությունը ոչ միայն մասնակցելու, այլև հաղթելու Երևանի ավագանու ընտրություններում:
«Ես հավաստիացնում եմ, որ այս ընտրություններում մեր մասնակցությունն ու հաղթանակը երկրում արմատական ու խորքային փոփոխությունների առաջնորդության անշրջելի հայտ է մեր կողմից»,- նշել է նա:
Երևանի ավագանու ընտրությունները նախատեսվում է անցկացնել սեպտեմբերին:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը շարունակում է թշնամանքի հրահրումը. Հայաստանն Ադրբեջանում ատելության խոսքի թիրախում է. զեկույց
Ադրբեջանը շարունակում է ռասիստական կարծրատիպեր քարոզող լեզվի օգտագործումը և թշնամանքի հրահրումը: Հանրային քննարկումները...
Մոտ 16 տարի կպահանջվի, որպեսզի Ուկրաինայի ԶՈՒ-ն ամբողջությամբ ազատագրեն իրենց տարածքները․ The Washington post
Մոտ 16 տարի կպահանջվի, որպեսզի Ուկրաինայի Զինված ուժերնամբողջությամբ ազատագրեն իրենց տարածքները։ Այս մասին գրում է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասում են՝ կարող է՝ շենքը վթարային է, բայց մեր մուտքը վթարային չէ․ փոխքաղաքապետ
Անցած շաբաթ ես իրենց և իրենց ներկայացուցչի հետ քննարկումներ եմ ունեցել։ Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ի Երևանի քաղաքապետա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Քառօրյա պատերազմը» չի ավարտվել․ Նիկոլ Փաշինյան
«Քառօրյա պատերազմը» պատերազմը չի ավարտվել։ Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումն...