Ալավերդիում քարաթափում է տեղի ունեցել. փրկարարները միակողմանի վերականգնել են երթևեկությունը
Հունիսի 20-ին, ժամը 06:06-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մ-6 միջպետական ավտոճանապարհին՝ Ալավերդի քաղաքում գտնվող հին կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում. ավտոճանապարհը երկկողմանի փակ է:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ տեղի է ունեցել քարաթափում (մոտ 10 խմ), ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակ է:
Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս են բերել փոքր քարերը (մոտ 3 խմ) և վերականգնել միակողմանի երթևեկությունը: Մնացած մաքրման աշխատանքները իրականացվում են «ԱԱԲ ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ-ի կողմից:
Նմանատիպ հոդվածներ
Սահմանված իրավական նորմերի խախտումներ. ուսումնասիրվել են պաղպաղակները
Հաշվի առնելով սեզոնային գործոնով պայմանավորված առանձնահատկությունները՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմ...
Կապանի 30-ամյա բնակիչը կոտրել է 52-ամյա հորեղբոր մատները, հարվածներ հասցրել գլխին, այրել անկողինը
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Կապան քաղաքի բնակչին առանձին դաժանությամբ սպանե...
ՀՀ-ի քաղաքացիները կկարողանան Վրաստան ճամփորդել նույնականացման քարտերով
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում է Հայաստանի և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքաց...
«Եթե ճանապարհը չբացվի, սարսափելի վիճակում ենք հայտնվելու»․ Շուշիի վարչակազմի ղեկավար. «Հետք»
Կես տարուց ավել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակ է։ 2022թ․ դեկտեմբերի 12-ին ադրբեջանցի...