Սահմանված իրավական նորմերի խախտումներ. ուսումնասիրվել են պաղպաղակները
Հաշվի առնելով սեզոնային գործոնով պայմանավորված առանձնահատկությունները՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից հանրապետության իրացման ցանցերում անցկացվել է երկրում արտադրվող և ներմուծվող պաղպաղակ արտադրատեսակի դիտարկում և հսկիչ գնում:
Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:
«Վերահսկողության ընթացքում արձանագրվել են այդ արտադրատեսակի համար սահմանված իրավական նորմերի խախտումներ: Մասնավորապես՝ հայտնաբերվել են մակնշման անհամապատասխանություններ՝
«Գրանդ Քենդի» ՍՊԸ արտադրության «Classic» պաղպաղակի մակնշվածքում բացակայում է ռուսերեն մակնշումը,
Դելիկասա ՍՊԸ կողմից ներմուծվող Չիստայա լինյա «ICL Gravity» պաղպաղակը չունի հայերեն մակնշում, «Շոկոլադային Պաղպաղակ Պլոմբիր»-ի վրա բացակայում է պահպանման ժամկետը,
Թամարա ՍՊԸ արտադրության «Rockn Roll», «bubble GUM», «СССР», «Magic Cone, «Ալիք» պաղպաղակների փաթեթավորման վրա անընթեռնելի է արտադրման օրը, ամիսը, տարին, «Պաղպաղակ կոն շոկոլադե» տեսակի պատրաստման ամսաթիվը դրոշմված է սննդամթերքի բաղադրության վրա, որի պատճառով անընթեռնելի է և՛ պատրաստման օրը, և՛ բաղադրությունը,
«Դուստր Մարիաննա» ՍՊԸ արտադրության «ԲՈՆՄԱՐԻ» վանիլային վաֆլե գլանակների մեջ» պաղպաղակում արտադրման ժամկետի մակնշումն ընթեռնելի չէ,
«ԻԳԻԹ» ՍՊԸ արտադրության «Պաղպաղակ վանիլային տոնական» տեսակի արտադրման ժամկետի մակնշումն ընթեռնելի չէ։
«Յուրմենշին» ՍՊԸ արտադրության «Պաղպաղակ ընտանեական մրգային» տեսակի պիտակի վրա արտադրման ժամկետի մակնշումն ընթեռնելի չէ։
Մակնշման անհամապատասխանություններով արտադրատեսակների իրացումը կասեցվել է, տրվել են խախտումները վերացնելու հանձնարարականներ։
Դիտարկման ընթացքում հայտնաբերվել են նաև ըստ անվանման նույնականացման խնդիրներ (hամաձայն Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջի՝ եթե պաղպաղակի բաղադրության մեջ առկա է կաթնային ճարպի փոխարինիչ, ապա դրա անվանման մեջ չի թույլատրվում «կաթնային», «սերուցքային», «պլոմբիր» հասկացությունների կիրառությունը): Ըստ այդմ`
«ԻԳԻԹ» ՍՊԸ-ի կողմից արտադրվող «Պաղպաղակ կապուչինո պլոմբիր» արտադրատեսակի անվանման մեջ մակնշված է «պլոմբիր», սակայն բաղադրության մեջ նշված է, որ օգտագործվել է կաթնային ճարպի փոխարինիչ, իսկ «Յուրմենշին» ՍՊԸ-ի կողմից («էլիտ Շանթ») արտադրվող «Պաղպաղակ վանիլային» անվանումը մակնշված չէ ամբողջական՝ «Պաղպաղակ կաթնային ճարպի փոխարինիչով վանիլային» (բաղադրության մեջ նշված է):
Դիտարկման շրջանակներում նմուշառված «Փինք Բերրի» ՍՊԸ-ի կողմից արտադրված պլոմբիր տեսակի «Վանիլային պաղպաղակ թխվածքաբլիթով» և «Պաղպաղակ քոթոթ» արտադրատեսակները տրվել են լաբորատոր փորձաքննության, ինչի արդյունքում դրանցում հայտնաբերվել է կաթնայուղի փոխարինիչ։
Հաշվի առնելով դիտարկման գործընթացում արձանագրված անհամապատասխանությունները և առաջնորդվելով հետագծելիության սկզբունքով՝ վերոնշյալ 3 կազմակերպություններում՝ «ԻԳԻԹ», «Յուրմենշին» և «Փինք Բերրի» ՍՊԸ-ներում, այժմ իրականացվում է պետական վերահսկողություն՝ ստուգում»:
Նմանատիպ հոդվածներ
«Եթե ճանապարհը չբացվի, սարսափելի վիճակում ենք հայտնվելու»․ Շուշիի վարչակազմի ղեկավար. «Հետք»
Կես տարուց ավել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակ է։ 2022թ․ դեկտեմբերի 12-ին ադրբեջանցիները...
Կապանի 30-ամյա բնակիչը կոտրել է 52-ամյա հորեղբոր մատները, հարվածներ հասցրել գլխին, այրել անկողինը
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Կապան քաղաքի բնակչին առանձին դաժանությամբ սպանե...
Գյուղացին «կոտրած տաշտակի» առջև չի կանգնել. Իջևանի համայնքապետարան
Իջևանի համայնքապետարանը հաղորդագրություն է տարածել. «Համացանցում շրջանառվող տեղեկատվությունը, թե բերքի սպասող գյուղացին...
Տեղումները մեղմում են էներգետիկ ճգնաժամը. Արցախի ՏԿԵՆ խոսնակ
Ընթացիկ տարվա հունիս ամսում անձրևաջրերի աննախադեպ ծավալներն Արցախում որոշակիորեն մեղմում են էներգետիկ ճգնաժամը, բայց չեն...