ՀՀ-ի քաղաքացիները կկարողանան Վրաստան ճամփորդել նույնականացման քարտերով
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում է Հայաստանի և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու համաձայնագիրը վավերացնելու նախագիծը։
Վերջինիս նպատակն է հնարավորինս պարզեցնել երկու պետությունների տարածքներում քաղաքացիների փոխադարձ այցելությունները: Ըստ այդմ, Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիները կարող են փոխադարձ այցելություններ կատարել ոչ միայն անձնագրերով, այլև նույնականացման քարտերով։
ԱԳՆ փոխնախարար Վահան Կոստանյանը նշել է, որ այս նախագիծը բխում է կառավարության 2021-26թթ ծրագրից, համաձայն որի՝ Հայաստանը ցանկանում է ավելի խորացնել հարաբերությունները Վրաստանի հետ։
Նա հիշեցրել է, որ համաձայնագիրը կնքվել է 2023թ. հունվարի 12-ին.
«Վրացական կողմն արդեն ավարտել է ներպետական ընթացակարգերը։ Հայաստանում նախագիծն անցել է սահմանադրական վերահսկողություն և այժմ ներկայացվել է ԱԺ հաստատմանը»։
Նմանատիպ հոդվածներ
Սահմանված իրավական նորմերի խախտումներ. ուսումնասիրվել են պաղպաղակները
Հաշվի առնելով սեզոնային գործոնով պայմանավորված առանձնահատկությունները՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմ...
Կապանի 30-ամյա բնակիչը կոտրել է 52-ամյա հորեղբոր մատները, հարվածներ հասցրել գլխին, այրել անկողինը
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Կապան քաղաքի բնակչին առանձին դաժանությամբ սպանե...
«Եթե ճանապարհը չբացվի, սարսափելի վիճակում ենք հայտնվելու»․ Շուշիի վարչակազմի ղեկավար. «Հետք»
Կես տարուց ավել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակ է։ 2022թ․ դեկտեմբերի 12-ին ադրբեջանցիները...
Գյուղացին «կոտրած տաշտակի» առջև չի կանգնել. Իջևանի համայնքապետարան
Իջևանի համայնքապետարանը հաղորդագրություն է տարածել. «Համացանցում շրջանառվող տեղեկատվությունը, թե բերքի սպասող գյուղացին...