Նոր տրոլեյբուսները հուլիսի առաջին տասնօրյակում երթուղի դուրս կգան
Նոր տրոլեյբուսները երթուղի դուրս կգան հուլիսի առաջին տասնօրյակում։ Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը։
«Մնում է միայն ավագանու հաստատումը, առաջիկա ավագանու նիստից 7-10 օր հետո տրոլեյբուսները դուրս կգան երթուղի»,– ասել է նա։
Հիշեցնենենք՝ Երևանի ավագանու հերթական նիստը տեղի կունենա 2023 թվականի հունիսի 27-ին։
Ինչ վերաբերում է տրոլեյբուսների նոր խմբաքանակի գնմանը, ապա հերթական մրցույթն արդեն հայտարարված է։
«Գնահատումը իրականացրել ենք, ունենք հաղթող մասնակից, պայմանագիրն առաջիկա օրերին կծանուցվի»,– ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքի և Գեղարքունիքի փոխմարզպետները չեն հաստատում ԵՄ դիտորդներին տարհանելու մասին լուրը
Համացանցում լուրեր էին տարածվել, թե Գեղարքունիքի և Սյունիքի մարզերից շտապ տարհանել են Եվրոպական միության դիտորդներին։ Այ...
Եվրապատգամավոր Սպելերբերգը և Գերմանիայի դեսպանության պաշտոնյան մասնակցել են Երասխում ԵՄ պարեկությանը
Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Մերլե Սպելերբերգը և Երևանում Գերմանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատ...
Կարձանագրվեն Գայի պողոտայում տրանսպորտի համար նախատեսված գոտում կատարված խախտումները
Երևան քաղաքի Գայի պողոտայում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտում երթևեկության կանոններ...
Հայտնի է՝ հուլիսի 1-ից թոշակներն ու նպաստները որքանով կավելանան
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագիծը, որով առ...