Մենք հավաստիացումներ ենք ստացել, որ Չինաստանը մահաբեր օգնություն չի ցուցաբերում ՌԴ-ին. Բլինքեն
Չինաստանի իշխանությունները հավաստիացրել են Միացյալ Նահանգներին, որ իրենք մահաբեր օգնություն չեն տրամադրում Ռուսաստանին՝ Ուկրաինայում օգտագործելու համար։ Պեկին կատարած այցից հետո մամուլի ասուլիսին նշել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Նա նշել է, որ Վաշինգտոնը հակառակի ապացույցներ չի արձանագրում։
«Մենք ու մյուս երկրները հավաստիացումներ ենք ստացել Չինաստանից, որ նա մահաբեր օգնություն չի ցուցաբերում Ռուսաստանին Ուկրաինայում օգտագործելու համար։ Մենք գնահատում ենք դա և չենք տեսել ապացույցներ, որոնք հակասում են դրան», - ասել է Բլինքենը:
Ըստ պետքարտուղարի՝ Միացյալ Նահանգները շարունակում է անհանգստանալ, որ չինական ընկերությունները կարող են Ռուսաստանին տրամադրել տեխնոլոգիա, որն այն կարող է օգտագործել ռազմական հակամարտությունում։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն խնդրել է Չինաստանին շատ զգոն լինել այս հարցում։
Նմանատիպ հոդվածներ
Ընկերությունը Երասխի գործարանի տարածքում կտեղադրի Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշները
«Ջի Թի Բի Սթիլ» ՍՊ ընկերության հիմնադիրները որոշում են կայացրել վաղը Երասխ գյուղում կառուցվող երկաթի ձուլման գործարանի տ...
«ՌԴ նախագահին հարցրի՝ ի՞նչ պիտի անեմ, որ պատերազմը կանգնեցվի». Փաշինյան
ՀՀ վարչապետը մասնակցում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասի...
«Պուտինն ասաց՝ Ադրբեջանը պատրաստ է պատերազմը կանգնեցնել՝ դրա դիմաց ստանալով բոլոր յոթ շրջանները». վարչապետ
ՀՀ վարչապետը մասնակցում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասի...
Հանդիպում կլինի. Ադրբեջանը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին
Ադրբեջանը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին, Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովնե...