Իրանում ալկոհոլից թունավորվածների թիվը հասել է 171-ի
Իրանի հյուսիսում գտնվող Ալբորզ նահանգում զանգվածային թունավորման դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով IRNA գործակալությանը։
«Վերջին հինգ օրում մեթանոլ պարունակող ալկոհոլից թունավորվածների թիվը հասել է 171-ի»,- ասել է նահանգի բժշկական համալսարանի դեկան Շահրամ Սայադին։
Մեթանոլ պարունակող ալկոհոլի տարածման համար 6 հոգի բերման է ենթարկվել։ Հետաքննությունը պարզել է, որ այդ խմիչքի արտադրողները փչացած տեխնիկական սպիրտ են ձեռք բերել մարմնի սփրեյ արտադրող գործարանից, որտեղ իրավապահները 6,5 հազար լիտր սպիրտ են առգրավել։
Գործարանի արտադրությունը դադարեցվել է։
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքի և Գեղարքունիքի փոխմարզպետները չեն հաստատում ԵՄ դիտորդներին տարհանելու մասին լուրը
Համացանցում լուրեր էին տարածվել, թե Գեղարքունիքի և Սյունիքի մարզերից շտապ տարհանել են Եվրոպական միության դիտորդներին։ Այ...
Կարձանագրվեն Գայի պողոտայում տրանսպորտի համար նախատեսված գոտում կատարված խախտումները
Երևան քաղաքի Գայի պողոտայում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտում երթևեկության կանոններ...
Եվրապատգամավոր Սպելերբերգը և Գերմանիայի դեսպանության պաշտոնյան մասնակցել են Երասխում ԵՄ պարեկությանը
Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Մերլե Սպելերբերգը և Երևանում Գերմանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատ...
Հայտնի է՝ հուլիսի 1-ից թոշակներն ու նպաստները որքանով կավելանան
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագիծը, որով առ...