Դատախազությունն «Ընդերքի գործակալության» նախկին պետից պահանջում է բռնագանձել գույքեր և 500 մլն դրամ
Դատախազությունն «Ընդերքի գործակալության» նախկին պետի պաշտոնակատարից պահանջում է բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 500 մլն դրամ։ Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հունիսի 2-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ 2017-2018 թվականների ընթացքում Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի «Ընդերքի գործակալության» պետի պաշտոնակատար Ա.Ա.-ից և վերջինիս փոխկապակցված 1 անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
• Երևան քաղաքում և Կոտայքի մարզում գտնվող 2 անշարժ գույք, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը՝ շուրջ 60 մլն 802 հազար 500 դրամ.
• Երևան քաղաքում գտնվող անշարժ գույքի ներկայիս միջին շուկայական արժեքի չափով գումարը՝ 83 մլն 655 հազար դրամ.
• «MITSUBISHI PAJERO» մակնիշի տրանսպորտային միջոցը.
• «Լեոնարդո և ընկերներ» ՍՊ ընկերության 50 տոկոս բաժնեմասը
. • 382 մլն 14 հազար դրամի չափով գումար, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքի և Գեղարքունիքի փոխմարզպետները չեն հաստատում ԵՄ դիտորդներին տարհանելու մասին լուրը
Համացանցում լուրեր էին տարածվել, թե Գեղարքունիքի և Սյունիքի մարզերից շտապ տարհանել են Եվրոպական միության դիտորդներին։ Այ...
Կարձանագրվեն Գայի պողոտայում տրանսպորտի համար նախատեսված գոտում կատարված խախտումները
Երևան քաղաքի Գայի պողոտայում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտում երթևեկության կանոններ...
Եվրապատգամավոր Սպելերբերգը և Գերմանիայի դեսպանության պաշտոնյան մասնակցել են Երասխում ԵՄ պարեկությանը
Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Մերլե Սպելերբերգը և Երևանում Գերմանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատ...
Հայտնի է՝ հուլիսի 1-ից թոշակներն ու նպաստները որքանով կավելանան
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագիծը, որով առ...