ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ես դեռ ողջ եմ»․ Հռոմի պապի պատասխանը՝ լրագրողների հարցին
Հռոմի Ֆրանցիսկոս պապը որովայնի վիրահատությունից հետո դուրս է գրվել Հռոմի Agostino Gemelli հիվանդանոցից։ Լրատվամիջոցները նկարահանել են, թե ինչպես է կաթոլիկ եկեղեցու առաջնորդը պապական «Ֆիատ»-ում` վարորդի կողքին նստած, մտնում քաղաք–պետության տարածք։
Վատիկանի տարածք մուտք գործելուց առաջ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարճ ժամանակով դուրս է եկել ավտոմեքենայից, որպեսզի ողջունի հիվանդանոցից դուրս գալու ճանապարհին իրեն ուղեկցող իրավապահ մարմինների աշխատակիցներին:
«Ես դեռ ողջ եմ», - պատասխանել է Ֆրանցիսկոսը, երբ նրան հարցրել են, թե ինչպես է իրեն զգում:
Վատիկան գնալու ճանապարհին Հռոմի պապը կարճ ժամանակով մտել է Սանտա Մարիա Մաջորե հռոմեական բազիլիկա։
Հիշեցնենք՝ Ֆրանցիսկոսի պապի որովայնի վիրահատությունը կատարվել է հունիսի 7-ին: Բժիշկները Հռոմի պապին լապարոտոմիա են արել (որովայնի հատվածում կտրվածք) և որովայնի պատի պրոթեզավորման վիրահատություն։ Սուրբ Աթոռի տեղեկատվության համաձայն՝ վիրահատությունն անցել է առանց բարդությունների և տևել է երեք ժամ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջրաշեն ու Դիտակ գյուղերի բնակիչները փակել են Երևան–Արտաշատ ճանապարհը
Արտաշատ խոշորացված համայնքի Ջրաշեն ու Դիտակ գյուղերի բնակիչները փակել են Երևան–Արտաշատ ճանապարհը. նրանք բողոքում են ծիրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ժիրինովսկու» տեսքով նեյրոցանցը պատասխանել է ներկաների հարցերին
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի հարթակում անցկացրել է «Ժի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բողոքի ցույց Կոսովոյում․ ոստիկանությունը ձայնային նռնակներ է նետել
Կոսովոյի Միտրովիցայում՝ ի աջակցություն ապօրինի ձերբակալված երեք սերբերի բողոքի ցույց է տեղի ունեցել։ Նշվում է, որ ց...
Սյունիքի և Գեղարքունիքի փոխմարզպետները չեն հաստատում ԵՄ դիտորդներին տարհանելու մասին լուրը
Համացանցում լուրեր էին տարածվել, թե Գեղարքունիքի և Սյունիքի մարզերից շտապ տարհանել են Եվրոպական միության դիտորդներին։ Այ...