ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ժիրինովսկու» տեսքով նեյրոցանցը պատասխանել է ներկաների հարցերին
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի հարթակում անցկացրել է «Ժիրինովսկի» նեյրոցանցի շնորհանդեսը, որը տարբեր հարցերի պատասխաններ է տվել կուսակցության առաջին առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու անունից: Այս մասին գրում Է ՏԱՍՍ-ը։
«Անմիջապես պետք է ասեմ՝ սա Ժիրինովսկին չէ: Ոչ ոք չի կարողանա ստեղծել Ժիրինովսկին և ոչ ոք չի կարողանա լինել երկրորդ Ժիրինովսկի՝ թե հիմա և թե ապագայում»,- ասել է լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկին։
Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Կոշելևն էլ նշել է, որ ծրագիրը միշտ տարբեր պատասխաններ է տալիս նույն հարցերին: Նրա խոսքով՝ նեյրոցանցը կարող է նույնիսկ նյարդայնանալ եւ հայհոյել, եթե նրան երկու անգամից ավելի մեկ հարց տան։
Նշենք նաև, որ «Ժիրինովսկի» նեյրոցանցը պատասխանել Է ՌԻԱ Նովոստիի այն հարցին, թե ով է լինելու ՌԴ հաջորդ նախագահը, արհեստական ինտելեկտը հայտարարել է, որ դեռ վաղ է կանխատեսումներ անել, սակայն արհեստական ինտելեկտը վստահ է, որ ռուս ժողովուրդը ճիշտ ընտրություն կկատարի եւ արժանի առաջնորդ կընտրի:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջրաշեն ու Դիտակ գյուղերի բնակիչները փակել են Երևան–Արտաշատ ճանապարհը
Արտաշատ խոշորացված համայնքի Ջրաշեն ու Դիտակ գյուղերի բնակիչները փակել են Երևան–Արտաշատ ճանապարհը. նրանք բողոքում են ծիրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ես դեռ ողջ եմ»․ Հռոմի պապի պատասխանը՝ լրագրողների հարցին
Հռոմի Ֆրանցիսկոս պապը որովայնի վիրահատությունից հետո դուրս է գրվել Հռոմի Agostino Gemelli հիվանդանոցից։ Լրատվամիջո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բողոքի ցույց Կոսովոյում․ ոստիկանությունը ձայնային նռնակներ է նետել
Կոսովոյի Միտրովիցայում՝ ի աջակցություն ապօրինի ձերբակալված երեք սերբերի բողոքի ցույց է տեղի ունեցել։ Նշվում է, որ ց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինացի պատգամավորին նետել են աղբարկղը՝ զոհված հրամանատարի կնոջը վիրավորելու համար
Ուկրաինացի նախկին ժողովրդական պատգամավոր Տարաս Չերնովոլիին ցողել են կանաչ ներկով, մեզով և նետել աղբամանը։ Այս մասին տեղե...