ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջրաշեն ու Դիտակ գյուղերի բնակիչները փակել են Երևան–Արտաշատ ճանապարհը
Արտաշատ խոշորացված համայնքի Ջրաշեն ու Դիտակ գյուղերի բնակիչները փակել են Երևան–Արտաշատ ճանապարհը. նրանք բողոքում են ծիրանի մթերման գներից։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել են Արարատի մարզպետարանից։
«Ներկա պահին մեր մասնագետները, ինչպես նաև Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը այնտեղ են։ Խնդիրը ծիրանի մթերման գներն են։ Դեռ հստակ տեղեկություններ այս մասով չկան, պետք է պարզենք գյուղացիների բարձրացրած հարցին ինչ լուծում տանք։ Գուցե անհատ մթերողներ էլ լինեն, պետք է պարզենք՝ ինչից է խնդիրն առաջացել»,– հայտնել են մարզպետարանից։
Արարատի մարզպետարանից հայտնել են, որ խնդիրն ուշադրության կենտրոնում կպահեն, որպեսզի հետագայում էլ լուծում տրվի։
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի վերջին Արարատի մարզի մի շարք գյուղերում կարկուտ էր տեղացել։ Ամենամեծ վնասը կրել էր Քաղցրաշեն համայնքը` բերքի մինչև 60-65 տոկոսի սահմաններում։ Արդյունքում կորել էր ծիրանի ապրանքային տեսքը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինացի պատգամավորին նետել են աղբարկղը՝ զոհված հրամանատարի կնոջը վիրավորելու համար
Ուկրաինացի նախկին ժողովրդական պատգամավոր Տարաս Չերնովոլիին ցողել են կանաչ ներկով, մեզով և նետել աղբամանը։ Այս մասին տեղե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ես դեռ ողջ եմ»․ Հռոմի պապի պատասխանը՝ լրագրողների հարցին
Հռոմի Ֆրանցիսկոս պապը որովայնի վիրահատությունից հետո դուրս է գրվել Հռոմի Agostino Gemelli հիվանդանոցից։ Լրատվամիջո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մորեխները գրոհել են ԱՄՆ Նևադա նահանգի որորոշ հատվածներ
ԱՄՆ-ում մորեխներրը գրոհել են Նևադա նահանգի գյուղատնտեսական հողերի և քաղաքների որոշ հատվածներ։ Այդ միջատն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ժիրինովսկու» տեսքով նեյրոցանցը պատասխանել է ներկաների հարցերին
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի հարթակում անցկացրել է «Ժի...